• Հրապարակվեց Աստծո Ծառա Կարդինալ Աղաջանյանի սրբադասման գործընթացի մասին կոնդակը

    Աղոթե՛նք, որպեսզի Ընդհանրական Եկեղեցու սրբերի շարքում շողշողա ևս մեկ հայազգի սուրբ


    2020թ․ ապրիլի 22-ին Վատիկանի Օսսերվաթորե Ռոմանո օրաթերթում լույս տեսավ Երջանկահիշատակ Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանի սրբադասման դատի ստորև ներկայացված կոնդակը։

     

    Կոնդակը

     

    Երանացման և Սրբադասման Դատ

    Աստծո Ծառա

    Լատին Սուրբ Եկեղեցու Ծիրանավոր

    Պատրիարք Հայ Կաթողիկէ Եկեղեցու

    Գրիգոր Պետրոս ԺԵ. Աղաջանյան

    (աշխարհական անունով՝ Ղազարոս)

     

     

    ԿՈՆԴԱԿ

     

    1971թ․ մայիսի 16-ին Հռոմում մահացավ Աստծո Ծառա Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյանը՝ Լատին Կաթողիկէ Եկեղեցու Ծիրանավորը և Հայ Կաթողիկէ Եկեղեցու Պատրիարքը։

     

    Աստծո ծառան՝ աստվածաբանական և հոգևոր մշակույթի խորաթափանց մարդը, իր կյանքը նվիրեց Տիրոջը և Սուրբ Եկեղեցու ծառայությանը՝ զանազան պաշտոններով, որոնց նա կոչված էր։ Իմաստությամբ և սիրով առաջնորդեց Հայ Կաթողիկէ Եկեղեցին՝ նպաստելով նրա հոգևոր և նյութական զարգացմանը։ Նույն սերը, խոհեմությունն ու եռանդը նա ցուցաբերեց Ավետարանի պատգամի տարածման համար, երբ նրան վստահվեց Սուրբ Աթոռի Հավատքի Տարածման վարչության ղեկավարությունը։ Կյանքի բոլոր պարագաներում վկայեց իր մեծ հավատքը Աստծո հանդեպ՝ այն ուրախությամբ, որ ինքը Նրա նվիրյալն էր և հարատև փափագով հավատքը հաղորդեց իր եղբայրներին։

     

    Քանզի հիշյալ Աստծո Ծառայի սրբության հռչակը տարիների ընթացքում միշտ ավելացել է, և օրինավոր կերպով հաստատված Խնդրարկուն պաշտոնապես դիմում է նրա երանացման ու սրբադասման դատին ընթացք տալ, որպեսզի տեղյակ պահի Եկեղեցու հասարակությանը և հրավիրի հավատացյալներին մեզ հաղորդել բոլոր այն տեղեկությունները՝ ուղղակի կերպով կամ Հռոմի Փոխանորդության Թեմական Ատյանին, որոնց միջոցով  կարելի է եզրակացնել Կարդինալ Աղաջանյանի սրբության հռչակի նպաստավոր կամ հակառակ տարրերի մասին։

     

    Որովհետև ըստ նախատեսված օրենքի, պետք է հավաքվեն բոլոր գրությունները, որոնք վերագրվում են Աստծո Ծառա Կարդինալ Աղաջանյանին։ Այս կոնդակով հրահանգում ենք, որ բոլոր նրանք, ովքեր ունեն որևէ գրություն, որի հեղինակը Աստծո Ծառան է, պատշաճ խնամքով հանձնեն սույն Ատյանին, եթե դրանք մինչև այսօր հանձնված չեն եղել Դատի Խնդրարկուին։

     

    Հիշեցնե՛նք, որ անվանումով գրությունները նկատի չեն առնվի, այլ նկատի կունենան միայն տպագրված գրությունները՝ Աստծո Ծառայի ձեռագիրները, օրագրությունները, նամակները և որևէ այլ անհատական գրություն, որոնք արդեն հավաքված են։ Նրանք, ովքեր ցանկանում են պահել իրենց մոտ բնօրինակները, կարող են ներկայացնել վավերացված կրկնօրինակը։

     

    Վերջապես տեղեկացնում ենք, որ այս Կոնդակը երկու ամիս կցված կմնա Հռոմի Փոխանորդության դարպասներին, ինչպես նաև այն  կհրատարակվի Հռոմի Թեմական Պարբերականում (Rivista Diocesana di Roma) և Osservatore Romano և Avvenire օրաթերթերում։

     

    Հռոմ, Փոխանորդության Նիստ, 2020թփետրվարի 4

    Կարդինալ Անջելո Դե Տոնաթես

    Ընդհանուր Փոխանորդ

    Մարջելլո Թերրամանի

    Նոտար

Օրացույց

Օրացույց