Պատանքի ցուցադրությունը բացառիկ իրողություն է, որը կատարվում է միայն կարևոր առիթների դեպքում
Այս համաճարակի օրերին Թուրին քաղաքի Արքեպիսկոպոս Չեզարե Նոզիլիան որոշել է ապրիլի 11-ին՝ ավագ շաբաթ օրը, հեռուստատեսության և հաղորդակցամիջոցներով Քրիստոսի պատանքը ցուցադրել հանրությանը և հավատացյալներին՝ նրանց աջակցելու և Քրիստոսից հայցելու շնորհը, որպեսզի կարողանան հաղթել չարին, ինչպես Հիսուս Քրիստոս հաղթեց Իր Խաչով։
Ավագ շաբաթ երեկոյան 17:00-ից հետո, Հիսուս Քրիստոսի Պատանքը պահպանող մատրան մեջ Գերապայծառ Նոզիլիան պիտի գլխավորի աղոթքի հսկումի արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով՝ առիթ ընծայելով հավատացյալներին հետևելու և մասնակցելու Պատանքի դիմաց կատարվող աղոթքին։
Այս առիթով Արքեպիսկոպոս Նոզիլիան ասաց․ «Սերը, որի միջոցով Հիսուս Քրիստոսը մեզ ընծայեց Իր կյանքը և որը պիտի տոնենք այս շաբաթվա ընթացքում, ավելի զորեղ է որևէ տառապանքից, որևէ հիվանդությունից և որևէ վարակումից, փորձությունից ու հուսալքումից»։
Ապա ավելացրեց․ «Ոչ ոք մեզ չի կարող բաժանել այդ սիրուց, որովհետև Նա հավատարիմ է մեզ առհավետ ու մեզ Իրեն է միացնում անքակտելի կապով»։
Հայտնենք, որ Քրիստոսի Պատանքի ցուցադրության սույն ձեռնարկը բացառիկ իրողություն է, քանի որ այն ընդհանրապես ցուցադրվում է միայն որոշ կարևոր առիթների դեպքում, ինչպես օրինակ՝ Պատանքը նախատեսված է սույն թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2021թ․ հունվարի 1-ը Իտալիայի Թուրին քաղաքում ներկայացնելու ի տես՝ Թեզեի համամիութենական երիտասարդների միջազգային 43-րդ հավաքին։
Վատիկան Նյուզ,
Ռոբեր Ադդարյան
արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը
Սրբ.՝ Տ. Հովսեփը