Ֆրանցիսկոս Քահանայապետն ասել է, որ հոգեպես մոտ է բոլոր հիվանդներին, ովքեր տառապում են կորոնային վիրուսի պատճառով, նաև բժիշկներին, բուժքույրերին, բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում նրանց մասին
Սուրբ Աթոռի մամլո գրասենյակի տնօրենի հայտարարությամբ որոշում է կայացվել Վատիկանում ևս դադարեցնել փակ վայրերում կայանալիք մի քանի հանդիպումներ՝ հավատացյալների մեծ բազմության մասնակցությամբ՝ Իտալիայում կորոնային վիրուսի տարածման պատճառով։ «Թեև Սուրբ Պետրոսի հրապարակում կայանալիք բացօթյա հրապարակային ունկնդրությունները պետք է շարունակվեն»,-վստահեցրեց նա:
Վերոնշյալ հավաքների թվում էր նաև Ուրբանյան համալսարանում նախատեսված երջանկահիշատակ Կարդինալ Չելսո Քոսթանթինիին նվիրված հատորի ներկայացումը, որին պետք է մասնակցություն բերեին բարձրաստիճան հոգևորականներ, որոնց թվում էին Կարդինալ Փարոլինը, Կարդինալ Թագլեն և Կարդինալ Ֆիլոնին։ Սույն հավաքը, որը, օրինակ, համարվում է հետաձգված, իրականում պետք է կայանար փակ վայրում, ընդգծեց Սուրբ Աթոռի Մալո գրասենյակի տնօրեն Պարոն Մաթթեո Բրունին։
Վատիկան պետությունում Կորոնա վիրուսի դեմ պայքարի և կանխարգելման համար առնված որոշումների շարքում կա նաև առողջապահական կենտրոնում մեկ բժշկի մշտական ներկայությունը, ինչպես նաև Վատիկանի մուտքի գրասենյակներում ձեռքերի մաքրության համար գործիքների տեղադրումը:
«Վատիկանի առողջապահության անձնակազմը մշտական կապի մեջ է Իտալիայի Առողջապահության նախարարության պատասխանատուների հետ և հետևում է նրանց հրահանգներին ու առաջարկներին» հաստատեց Պարոն Մաթթեո Բրունին։
Vatican News
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան