Ջորջո Տեմեթրիո Կալլարոն մինչև օրս Սիցիլիայի Ալբանացիների կաթողիկէ թեմի առաջնորդն էր ու Արևելյան Եկեղեցիների Ժողովի խորհրդատուն
2020թ. փետրվարի 25-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Արևելյան Եկեղեցիների Ժողովի նոր քարտուղար նշանակեց Եպիսկոպոս Ջորջո Դեմեթրիո Քալլարոյին, ով մինչև օրս Սիցիլիայի Ալբանացիների կաթողիկէ թեմի առաջնորդն էր և Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների վարչության խորհրդատուն:
Արհ. Տ. Քալլարոն ծնվել է 1948թ. հունվարի 16-ին Իտալիայի Պոցալո քաղաքում։ Քահանա ձեռնադրվել է 1972թ. և իր հովվական ծառայությունը մատուցել է Միացյալ Նահանգների Արևելածես ժողովրդապետությունների մեջ։
2015թ. մարտի 31-ին Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը նրան անվանեց Սիցիլիայի կաթողիկէ ալբանացիների թեմի առաջնորդ եպիսկոպոս, և 2015թ. հունիսի 28-ին նա ընդունեց եպիսկոպոսական օծումը։
Քալլարոն խոսում է անգլերեն և իտալերեն, ծիսակատարության մեջ օգտագործում է հունարենն, ալբաներենը և արաբերենը:
Vatican News,
Ռոբեր Ադդարյան
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան