• Նիգերիայում սպանվել է կաթողիկէ ճեմարանի սանը

    Տեր, ողորմի՛ր քրիստոնյա նահատակների հոգիները


    Առևանգիչների կողմից սպանված կաթողիկէ ճեմարականի մարմինը հայտնաբերվել է Նիգերիայի Կադունա նահանգում, հայտնում է ChristianToday պարբերաթերթը:

     

    «Բարի հովիվ» բարձրագույն սեմինարիայի չորս ճեմարականները առևանգվել էին հունվարի 8-ին զինված ավազակախմբի կողմից: Նրանցից երեքը՝ Պիուս Կանավին, Պիտեր Ումենուկորը և Ստիվեն Ամոսը, ավելի ուշ ազատ էին արձակվել: Սակայն ամենաերիտասարդ 18-ամյա Մայքլ Ննադին սպանվել էր: Նրա դին և հանցագործների ևս մեկ զոհի մարմինը հայտնաբերվել էր ճամփեզրին: Երկրորդ սպանվածը բժիշկ Ֆիլիպ Ատագիի կինն էր, որին սեփական տանից առևանգել էին հուվարի 24-ին: Հայտնի է, որ առևանգիչները փրկագին էին պահանջել կնոջ համար, սակայն նրանց մերժել էին:

     

    Ճեմարանականի և բժշկի կնոջ մահվան մասին պաշտոնապես հայտարարեց Սոկոտո քաղաքի եպիսկոպոս Մեթյու Հասան Կուկը. «Խորը ցավով հայտնում եմ, որ մեր սիրելի որդի Մայքլը սպանվել է ավազակների կողմից, նրա մահվան ճշգրիտ օրը, ամսաթիվը մենք չգիտենք: Նա և բժշկի կինը կամայականորեն առանձնացվել էին մյուս առևանգվածներից և սպանվել էին»:

     

    Եպիսկոպոսն հավելեց, որ նա այս ողբալի լուրն արդեն հայտնել է Ննադիի մորը և խնդրել է աղոթել սպանվածների հոգիների համար:

     

    Благовест-инфо, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց