• Պայքար՝ Աֆրիկայում ծիսական մանկասպանությունների սովորության դեմ

    Նայելով նորածին Աստվածամանկանը՝ եկե՛ք աղոթենք բազմաթիվ նորածին մանուկների համար, ում սպառնում է ծիսական սպանությունների զոհ դառնալու վտանգը


    Արևմտյան Աֆրիկայի Բենին պետության Ֆրանցիսկյան միավորումը, որն ընդգրկում է տասներկու տեղական միաբանություններ, արդեն ութ տարի է՝ ինչ պայքարում է զանգվածային մանկասպանությունների դեմ. աֆրիկյան այդ պետության որոշ մարզերում բոլոր նորածին մանուկների գրեթե 10%-ը ստանում է կախարդի պիտակ: Նման ճակատագրի են արժանանում ոչ միայն զարգացման արատներ ունեցող փոքրիկները, այլ նաև այն երեխաները, ովքեր ծնվել են ոչ ճիշտ դիրքով, նաև՝ այն մանուկները, ում մայրերը մահացել են ծննդաբերության ժամանակ: Էթնիկ որոշ խմբերի շրջանում այդ տարածված անմարդկային ու սնահավատ սովորությանը վերջ տալու առաջին քայլը եղավ պետության կողմից ծիսական մանկասպանության քրեականացումը. օրենքն ընդունվեց 2015թ., սակայն ցանկալի արդյունքներ չտվեց, և Բենինի չորս մարզերում «կախարդ-երեխաները» դեռևս դատապարտված են մահվան:

     

    Բենինում ապրող և ծառայող ֆրանցիսկյան միաբանները փորձում են դիմակայել մահվան մշակույթին՝ տեղի բնակչության շրջանում իրականացնելով կրթական, լուսավորչական ակցիաներ: 2012թ. երկրում կազմակերպվեց միջազգային ֆորում՝ ծիսական մանկասպանության թեմայով: Ֆրանցիսկյանները փրկված երեխաներին տալիս են քրիստոնյա ընտանիքներին:

     

    Ֆրանցիսկյանների միավորումը, որը ղեկավարում է քահանա-կապուցինյան Օգյուստ Ագունկպեն, բազմակողմանի օգնություն է ցուցաբերում անբարենպաստ իրավիճակում հայտնված երեխաներին, մասնավորապես, աղքատ ընտանիքների երեխաների համար ապահովում է կրթություն և բժշկական օգնություն ստանալու հնարավորություններով:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց