• «Եթե հավատացյալները, քահանաները, եպիսկոպոսները չփոքրացնեն իրենք իրենց, ապա համայնքը կկործանվի». Քահանայապետի քարոզը

    Սուրբ Հոգին չի կարող ներթափանցել ամբարտավան ու ինքնագոհ սրտի մեջ


    «Այսօր ամեն մի աննշան բանի օրն է»,-ասաց Ֆրանցիսկոս Պապը դեկտեմբերի 3-ի առավոտյան իր նստավայրում մատուցած Սուրբ Պատարագի ժամանակ: Նման բնորոշում տալու համար խթան հանդիսացան օրվա ծիսական ընթերցումները, որտեղ խոսվում էր «աննշան, փոքր բաների» մասին: Եսայու մարգարեության գրքից առաջին ընթերցանության ժամանակ խոսվում է Հեսսի արմատից ելած ճյուղի մասին. «Աստծո Խոսքը փառաբանում է փոքրությունը և այն ճյուղը, որի մասին խոսում է մարգարեն, դա Աստծո խոստումն է, հենց նրա վրա է հանգստանում Աստծո Հոգին»: «Քավություն, հայտնություն. Աստծո ներկայությունը աշխարհում միշտ հենց այսպես է սկսվում: Աստված հայտնվում է փոքրության մեջ և Աստծո գործերը սկսվում են փոքր սերմացուից»: Ավետարանում Հիսուս խոսում է այդ փոքրության մասին՝ գովաբանելով Աստծուն, որ Ինքն Իրեն բացահայտեց մանուկներին:

     

    «Եթե քրիստոնեական համայնքի հավատացյալները, քահանաները, եպիսկոպոսները չկանգնեն փոքրության ճանապարհին, ապա այդպիսի համայնքն ապագա չի ունենա և կկործանվի: Մենք այդ բանում համոզվեցինք պատմական հզոր ծրագրերի օրինակով, քրիստոնյաների օրինակով, ովքեր ցանկանում էին բոլորից բարձր լինել ուժով, նշանակությամբ կամ արշավանքներով»:

     

    Սուրբ Հոգին միշտ ընտրում է փոքրերին, շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Հոգին չի կարող ներթափանցել ամբարտավան ու ինքնագոհ մարդու մեջ»: Ֆրանցիսկոս Պապը դա բացատրեց աստվածաբանների օրինակով՝ ընդգծելով, որ նա չէ աստվածաբանը, ով ամեն ինչ գիտի, այդպիսին ավելի շուտ գիտուն է, այլ նա է աստվածաբանը, ով «փոքրանում է և ծունկի գալիս»:

     

    Քրիստոնեական փոքրությունը պետք չէ շփոթել փոքրոգության հետ, այլ հակառակը հենց փոքրությու՛նն է մեծացնում հոգին, քանզի միայն խոնարհ մարդն է ունակ դուրս գալ ինքն իրենից՝ գիտակցելով, որ մեծությունը Աստծուն է պատկանում:

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

     

     

Օրացույց

Օրացույց