• «Հաշմանդամություն ունեցող անձանց մերժումը սոցիալական մեղք է». Ֆրանցիսկոս

    «Որքան էլ լուրջ լինեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, «նրանք կարող են անկրկնելի ներդրումն ունենալ համընդհանուր բարիքի ստեղծման մեջ՝ իրենց յուրօրինակ կենսագրությունների շնորհիվ»»


    «Մասնակցության իրավունքի խթանումը կարևոր դեր է խաղում խտրականության տարբեր ձևերի դեմ պայքարում, հանդիպման և բարվոք կյանքի մշակույթի հաստատման գործում»․ Ֆրանցիսկոս Պապը հատկապես ընդգծեց այս միտքը՝ դեկտեմբերի 3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ գրված իր ուղերձում։

     

    Սրբազան Քահանայապետը կոչ է անում «վերափոխել հավատքի նկատմամբ ունեցած մեր տեսակետը՝ ամեն եղբոր ու քրոջ մեջ տեսնելով Հիսուս Քրիստոսին»։ Չնայած բարձր զարգացած բժշկությանը և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական աջակցության ոլորտում առաջխաղացումներին, նրանցից շատերը դեռ  շարունակում են մնալ «դեն նետելու մշակույթի» զոհերը։

     

    Որքան էլ լուրջ լինեն հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, «նրանք կարող են անկրկնելի ներդրումն ունենալ համընդհանուր բարիքի ստեղծման մեջ՝ իրենց յուրօրինակ կենսագրությունների շնորհիվ»,-շեշտեց Սրբազան Քահանայապետը՝ հորդորելով հարգել յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը՝ գիտակցելով, որ մարդու արժանապատվությունը ոչ մի կապ չունի զգայական օրգանների խնդիրների հետ.

     

    «Անհրաժեշտ է հակամարմիններ մշակել այնպիսի մշակույթի համար, որտեղ կյանքերը տեսակավորվում են ըստ առաջին և երկրորդ կարգերի․ դա սոցիալական մեղք է»,-ընդգծեց Ֆրանցիսկոս Քահաայապետը և ավելացրեց, որ մի շարք երկրներում մինչ օրս հաշմանդամություն ունեցող անձանց չեն ընդունում որպես եղբայրներ ու քույրեր և արժանապատիվ մարդիկ։

     

    Միայն ֆիզիկական խոչընդոտները հեռացնելը բավարար չէ, անհրաժեշտ է փոխել մտածելակերպը, որը բացառում է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը առօրյա, սովորական կյանքին։ Վերջին տարիներին զգալի առաջընթաց է արձանագրվել այս ուղղությամբ․ հաշմանդամություն ունեցող անձիք ընդգրկվել են կյանքի տարբեր ոլորտներ, սակայն այդ քայլերը բավարար չեն։ Ցավոք, դեռ կան որոշակի սահմանափակումներ, որոնք արգելք են հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձանց կրթությանն ու աշխատանքին, հասարակական կյանքին մասնակցությանը։ Ֆրանցիսկոս Պապն ընդգծեց, որ հենց հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածությունն է բնորոշում «ազգի քաղաքակրթության աստիճանը»։

     

    Vatican News, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց