«Քրիստոսի աշակերտները, աշակերտներ-միսիոներները»
2019թ. նոյեմբերի 20-ի առավոտյան Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը ժամանեց Բանգկոկ՝ Թայլանդի Թագավորության մայրաքաղաք. սկսվեց առաքելական այցի առաջին փուլը, որն այնուհետև կշարունակվի Ճապոնիայում՝ մինչև նոյեմբերի 26-ը:
Իր 32-րդ միջազգային այցելության նախօրեին՝ ըստ ավանդության, Սրբազան Քահանայապետն ուղևորության պտուղները վստահեց Սուրբ Կույս Մարիամին Հռոմի Սանտա-Մարիա-Մաջիորե տաճարում:
Տասնմեկ ու կես ժամ տևած թռիչքից հետո Սրբազան Քահանայապետի ինքնաթիռը վայրէջք կատարեց Թայլանդի մայրաքաղաքում, որտեղ տեղի ունեցավ դիմավորման պաշտոնական արարողությունը: Ռազմաօդային տերմինալում Սրբազան Քահանայապետին դիմավորեցին պետական պաշտոնյաներն ու տեղի Կաթողիկէ Եկեղեցու ներկայացուցիչները, ինչպես նաև տասնմեկ երեխաներ իրենց ազգային հագուստներով:
Հանդիսավոր ողջույնից հետո Ֆրանցիսկոս Պապն ուղևորվեց դեպի առաքելական նվիրակության նստավայր, որր գտնվում է Բանգկոկում: Երեկոյան Սրբազան Քահանայապետը՝ մատուցեց Սուրբ Պատարագ նվիրակության մատուռում:
Նոյեմբերի 21-ի առավոտյան տեղի ունեցավ ողջույնի արարողություն՝ Կառավարական Տանը և հանդիպում վարչապետի հետ, այնուհետև Ֆրանցիսկոս Պապն իր խոսքով դիմեց պետական պաշտոնյաներին, հասարակական կազմակերպություններին ու դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Նույն օրը Սրբազան Քահանայապետն այցելեց բուդդիստների Գերագույն Պատրիարքին՝ Վատ Ռատչաբոֆիտ Սատիտ Մախա Սիմարամ հնագույն տաճարում և դիմեց նրան ողջույնի խոսքով:
Այնուհետև Նորին Սրբությունհը հանդիպեց Սուրբ Լյուդովիկոսի հիվանդանոցի բուժանձնակազմի, հիվանդների ու հաշմանդամների հետ:
Ֆրանցիսկոս Պապը Ամֆորնի Թագավորական պալատում այցելեց Թայլանդի թագավոր Մախու Վաչիրալոնգկորն 10-րդին: Նույն օրը՝ երեկոյան, Սրբազան Քահանայապետը Սուրբ Պատարագ մատուցեց Ազգային ստադիոնում:
Նոյեմբերի 22-ի առավոտյան Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի եկեղեցում կհանդիպի տեղի քահանաներին, վանականներին, ճեմարանականներին և քրիստոնեական վարդապետության ուսուցիչներին, այնուհետև երանելի Նիկոլաս Բունկերդ Կիտբամրունգի սրբավայրում հանդիպում տեղի կունենա Թայլանդի եպիսկոպոսների ու Ասիայի եպիսկոպոսական խորհրդաժողովների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ (FABC): Հոգևորականների հետ հանդիպումից հետո, ավանդության համաձայն, Ֆրանցիսկոս Պապը սրբավայրի սրահներից մեկում կզրուցի Հիսուսյանների միաբանության իր եղբայրների հետ: Օրվա երկրորդ կեսին նախատեսված է հանդիպում քրիստոնեական առաջնորդների ու այլ կրոնների ղեկավարների հետ՝ Չուլալոնգկորն Համալսարանում, այնուհետև Սուրբ Աստվածածնի Վերափոխման Մայր Տաճարում տեղի կունենա Սուրբ Պատարագ՝ Թայլանդի երիտասարդների մասնակցությամբ:
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի «Քրիստոսի աշակերտները, աշակերտներ-միսիոներները» խորագրով այցը դեպի Թայլանդ կշարունակվի մինչև նոյեմբերի 23-ը, որը նշանավորում է Թայլանդում առաքելական փոխանորդության հիմնադրման 350-ամյակը հոբելյանը (1669թ.):
Vatican News, ռուսերեն բաժին, թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան
Սուրբ Պատարագը՝ Բանկոկում.