• Պոլսի Սբ. Հովհան Ոսկեբերան Հայ Կաթողիկէ եկեղեցու անվանակոչության տոնը

    «Ձեր լույսը մարդկանց աչքերի մեջ թող փայլի»


    Սբ. Պատարագին մասնակցեցին Սուրբ Հակոբ Հիվանդանոցի Հիմնարկի հոգաբարձության անդամներն ու նրանց ընտանիքները, ժողովրդապետության հավատացյալներն ու բարեկամները:

     

    2019թ. նոյեմբերի 10-ին Պոլսո Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայ Կաթողիկէ Եկեղեցում տոնվեց եկեղեցու անվանակոչությունը և Ոսկեբերանի տոնը, որը հայ կաթողիկէ ծիսական օրացույցի մէջ նշված է Երեքշաբթի՝ նոյեմբերի 12-ին:

     

    Ամեն տարվա նման, հավատացյալները մեծ թվով հավաքված էին, որպեսզի հիշատակեն եկեղեցու տոնը և միմյանց շնորհավորեն: Սուրբ և անմահ Պատարագը մատուցեց եկեղեցու ժողովրդապետ Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանճեանը առընթերակայությամբ փոխ-ժողովրդապետ՝ արժանապատիվ Տ. Հայկ Արամ քհն. Չէքիճեանի եւ Տ. Յակոբ ավագ սարկավագ Մինասեանի:

     

    Երգեցողությունը կատարեց Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցու դպրաց դասը՝ ղեկավարությամբ դպրապետ Զավեն Ակայի:

    Սուրբ Պատարագին մասնակցեցին Սուրբ Հակոբ Հիվանդանոցի Հիմնարկի հոգաբարձության անդամներն ու նրանց ընտանիքները, ժողովրդապետության հավատացյալներն ու բարեկամները:

     

    Օրվա քարոզի մեջ ժողովրդապետ հայրը անդրադարձավ Սուրբ Հովհան Ոսկեբերանի կենսագրականին և մեծատարած հոգևոր գրական վաստակին, որ մինչև այսօր աննման արժեք է ներկայացնում ընդհանրական բոլոր քրիստոնյա Եկեղեցիների համար: Նա նշեց նաև կարևորությունն ու հարաբերությունը մեծ Հայրապետի Հայ Եկեղեցու հետ: Ապա իր խոսքը կենտրոնացրեց Սուրբ Հայրապետի մեկ խոսքի վրա, որն ուղղված էր քրիստոնյա հավատացյալին՝ ասելով. «Ձեր լույսը մարդկանց աչքերի մեջ թող փայլի»: Նա համայնքը նմանեցրեց բազմաթիվ լամպերից կազմված մեծ ջահի, որի ամեն մի մասնիկը իր հավատքով լուսավոր պիտի դարձնի համայնքը և լուսավորի նաև իր շուրջը և թե իրենց լույսի վավերականությունը պիտի արտացոլվի մերձավորի աչքերի մեջ:

     

    Սուրբ Պատարագից հետո հավատացյալները հավաքվեցին հյուրասիրության սեղանի շուրջ և միմյանց ողջունելու առիթ ունեցան:

     

    Թղթակից՝ Պոլսի հայ կաթողիկէ համայնքից

Օրացույց

Օրացույց