• Ֆրանցիսկոս Պապը ճաշեց 1500 անապահովների հետ

    Աստված օրհնի այս բարեկամական հավաքը


    Կիրակի` 2019թ. նոյեմբեր 17-ին, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի կողմից հռչակված աղքատների համաշխարհային օրվա առիթով, Նորին Սրբությունը՝ Սուրբ Պետրոսի տաճարում, նախ մատուցեց Սուրբ Պատարագ, որից հետո իր գրասենյակի  պատուհանից արտասանեց «Հրեշտակ Տեառն» ավանդական Մարեմեան աղոթքը, ապա Վատիկանի Պողոս Զ-ի անվան դահլիճում կեսօրվա ճաշը կիսեց 1500 կարիքավորների հետ։

     

    «Ձեզ ասում եմ՝ բարո՛վ եկաք և շնորհակալություն ձեր ներկայության համար։ Հայցում եմ, որ Տերն օրհնի բոլորիս այսօր. Աստված օրհնի այս բարեկամական հավաքը, այս ճաշն ու ձեր ընտանիքները։ Տերը օրհնի՛ բոլորին։ Շնորհակալություն և բարի ախորժակ։ Այս բառերով Քահանայապետն ընդունեց իր հյուրերին ու նրանց ծառայող հիսուն կամավորներին։

     

    Ընտանեկան մթնոլորտում կայացած ճաշն ընդգրկում էր իտալական լազանիան, սունկի թացանով հավ, գետնախնձոր, անուշեղեն, մրգեղեն և սուրճ։

     

    Vatican News-Ռադիո Վատիկան

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց