• Ի՞նչ է ներառական կապիտալիզմը. Եկեղեցու սոցիալական ուսմունքի շավիղներով

    Էթիկայից զուրկ տնտեսությունը տանում է դեպի «միանգամյա սպառման և թափոնների մշակույթի»


    Նոյեմբերի 11-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Քահանայապետը հանդիպեց Ներառական կապիտալիզմի Խորհրդի անդամների հետ. այս մարմինը ստեղծվել է երեք տարի առաջ Վատիկանում կայացած Fortune-Time Global Forum-ից հետո, որի ժամանակ գործարարները քննարկում էին տնտեսական մոդելներ, որոնց շնորհիվ տնտեսական ռեսուրսները կարող են հասանելի դառնալ  յուրաքանչյուր անձի համար և թույլ կտան իրացնել սեփական ներուժը:

     

    Դիմելով Խորհրդի անդամներին՝ Սրբազան Քահանայապետն ասաց. «Դուք ընդունեցիք մարտահրավերը. իրագործել Ֆորումի գաղափարը և ամբողջ մարդկության բարեկեցության համար գտնել ուղիներ՝ կապիտալիզմը առավել ներառական միջոց դարձնելու համար»: Անհրաժեշտ է ընկճել, հաղթահարել այն տնտեսական մոդելները, որոնք դուրս են մղում որոշակի կատեգորիայի մարդկանց՝ խորացնելով անդունդը հարուստների և մեծամասնության միջև:

     

    Ֆրանցիսկոս Քահանայապետը հիշեցրեց, որ համաձայն Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի, գործարարությունը հանդիսանում է «ազնիվ կոչում, որի նպատակն է ձեռք բերել հարստություն և աշխարհը դարձնել առավել բարեկեցիկ՝ բոլորի համար»: Սակայն, ինչպես ասում էր Պողոս Զ-ը, իրական զարգացումը չի կարող սահմանափակվել միայն տնտեսական աճով. այն պետք է ընդգրկի ամբողջ մարդկությունը և մարդուն համակողմանիորեն: Այն պահանջում է տնտեսական մոդելների վերանայում, մշակում ու ամրապնդում, որոնց համար հիմք պետք է հանդիսանա «անձնական դարձը ու առատաձեռնությունը՝ կարիքավորների նկատմամբ»: Էթիկայից զուրկ տնտեսությունը տանում է դեպի «միանգամյա սպառման և թափոնների մշակույթի». Ֆրանցիսկոս Պապն այդպիսի մշակույթին հակադրում է «ներառական կապիտալիզմը, որը մեր եղբայրներից և քույրերից ոչ մեկին չի մերժում և դրա համար արժանի է մեր ջանքերին»:

     

    Vatican News, թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց