• Հռոմում մեկնարկել է Ամազոն գետի ավազանի հիմնահարցերով եպիսկոպոսական սինոդոսը

    Չի կարելի բնիկ ժողովուրդներին ժողովուրդներին պարտադրել պատրաստի ծրագրեր, անհրաժեշտ է հարգել նրանց մշակույթը


     

    Ամազոնիայի Սինոդը ներառում է չորս հարթություն. հովվական, մշակութային, հասարակական ու բնապահպանական, սակայն գլխավորը հովվական է: Այսպիսի պարզաբանմամբ սկսեց իր ելույթը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Ամազոնի հիմնախնդիրների վերաբերյալ եպիսկոպոսների սինոդի հատուկ ասամբլեայում:

     

    Սրբազան Քահանայապետը կոչ արեց Ամազոնիայի տարածաշրջանին նայել «միսիոներների աչքերով», քանի որ Սուրբ Հոգին մեզ խրախուսում է քարոզել Հիսուս Քրիստոսին ու Ամազոնիայի ժողովրդին մոտենալ զգուշությամբ՝ հարգելով նրանց պատմությունն ու մշակույթը: Դրա համար պետք է խուսափել գաղութացման տարբեր դրսևորումներից, այդ թվում նաև՝ գաղափարական, սակայն ցավոք սրտի, միշտ էլ որևէ գաղափարախոսությանը կողմնակից լինելու հակում կա: Անհրաժեշտ է հաղթահարել ամազոնիայի բնակիչներին պատրաստված ծրագրերով մոտենալու գայթակղությունը, որպեսզի նրանց «կարգապահության» չենթարկենք, «չկանոնավորենք» նրանց պատմությունն ու մշակույթը, «չընտելացնենք» բնիկ ժողովրդին: Ֆրանցիսկոս Պապը հիշեցրեց, որ ամեն անգամ, երբ Եկեղեցին բնիկ ժողովուրդներին մոտեցել է նման ոգով, ավետարանացումը ձախողվել է ու այդ մտածելակերպի պտուղները մինչև այսօր քաղում ենք:

     

    Ֆրանցիսկոս Պապը ներողություն խնդրեց Ամազոնիայի բնիկ ժողովուրդների ներկայացուցչի փետուրներով զարդարված գլխարկին վերաբերող անհարգալից մեկնաբանության համար, որը լսել էր Սինոդի Սրահում: «Ասացեք ի՞նչ տարբերություն փետուրներով զարդարված գլխարկի ու «եռանկյունու» միջև, որը կրում են մեր գերատեսչության որոշ պաշտոնյաներ»:

     

    «Մենք այստեղ չենք հավաքվել, որպեսզի հորինենք ծրագրեր՝ թանգարանային նմուշի մշակույթի հասարակական զարգացման ու պահպանման համար, կամ էլ հովվական գործունեության ծրագրեր՝ ոգեշնչված այդ նույն անխոհեմ ոճով, որով և կատարվում են որոշ գորողություններ՝ անտառների հատում, միաձևության հաստատում, շահույթի ստացում», – գործողություններ, որոնք անտեսում են տեղի բնակիչների առանձնահատկությունները:

    Սրբազան Քահանայապետն ասաց, որ տեղի ժողովուրդներին իսկապես ծառայելու համար անհրաժեշտ է մտահայեցողություն և, որ հենց դրանով էլ կզբաղվի Սինոդը: Սինոդը ո՛չ խորհրդարան է և ո՛չ էլ՝ բանավիճելու վայր, որով ԶԼՄ-ներին պետք ապացուցես, թե ով է ավելի ուժեղ: Սինոդը բարեխիղճ ուղի է Սուրբ Հոգու առաջնորդությամբ, հենց Սուրբ Հոգին է հանդիսանում Սինոդի գլխավոր գործող անձը, «եկե՛ք Նրան բաց չթողնենք այս սրահից», – ասաց Ֆրանցիսկոս Պապը: Սրբազան Քահանայապետը պարզաբանեց, որ նախասինոդական խորհրդատվությունը՝ Աշխատանքային փաստաթուղթը, դա նահատակման ու ոչնչացման դատապարտված տեքստ է, քանի որ դա միայն ելակետն է այն բանի, որ Սուրբ Հոգին անելու է մեզ հետ և այսուհետ մենք կուղղորդվենք Սուրբ Հոգով: Ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի Սուրբ Հոգին միշտ ներկա լինի համագումարում: Ամենից առաջ անհրաժեշտ է աղոթք, ընդգծեց Ֆրանցիսկոս Պապն ու խնդրեց բոլորին Սինոդն ուղեկցել աղոթքով: Այնուհետև Սրբազան Քահանայապետը կոչ արեց «պահպանել եղբայրությունը միմյանց միջև» ու խոսել համարձակոր:

     

    Սինոդին մասնակցել չի նշանակում միայն սրահում «տեղ զբաղեցնել», այլ նշանակում է «գործընթացի մեջ մտնել»: Ֆրանցիսկոս Պապը մասնակիցներին խնդրեց հարգել եղբայրական մթնոլորտն ու պահպանել գաղտնիություն, բայց ոչ թե գաղտնապահության իմաստով, որն ավելի բնորոշ է փակ օթյակներին, քան՝ եկեղեցական համայնքին, սակայն պետք է դրսևորել «խոհեմություն ու նրբանկատություն»՝ համագումարում տեղի ունեցած տեղեկատվության փոխանցման ժամանակ, որպեսզի չխանգարես Սինոդի ընթացքին՝ քո անձնական համոզմունքներն արտահայտելիս: Սակայն, հավանաբար, անհնար է դրանից խուսափել, ուստի Ֆրանցիսկոս Պապն ենթադրեց, որ ինչպես միշտ «Մայր Եկեղեցու Սինոդի» հետ զուգահեռ տեղի կունենա նաև «արտաքին սինոդ»՝ հիմնված «անխոհեմ ու անհեթեթ» տեղեկատվության վրա:

     

    Սրբազան Քահանայապետն իր ելույթի ավարտին կոչ արեց «չկորցնել հումորի զգացումը»:

     

    Vatican News լրատվականի ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց