• Եկեղեցական լրատվությունը չպետք է զբաղվի գովազդով և պրոզելիտիզմով

    Աստված հաղորդակցության սկզբնաղբյուրն է


    2019թ. սեպտեմբերի 23-ին Սրբազան Քահանայապետն իր լիագումար ժողովի կապակցությամբ ուկնդրության ընդունեց Սուրբ Աթոռի հաղորդակցության Վարչության ղեկավարությանն ու աշխատակիցներին

     

    Ֆրանցիսկոս Պապին ողջույնի խոսքով դիմեց Հաղորդակցության վարչության ղեկավար Պաոլո Ռուֆֆինին: Նա պատմեց վարչության նախագծերի մասին, որոնք առնչվում են հաղորդակցության տարբեր միջոցներին՝ Ռադիո Վատիկանը, «L’Osservatore Romano» թերթը, Vatican News կայքը, սոցիալական մեդիան, գրքերն ու մամուլի սենյակը:

     

    «Աշխատավորի հպարտությամբ մենք գիտակցում ենք, որ հանդիսանում ենք ոչինչ չարժող ստրուկներ, մեզ գերազանցող առաքելության գործիքներ: Մեզ զորացնում է այն, որ մենք ցանց ենք, իսկ թուլացնում է այն, որ մենք այնքան էլ կապված չենք: Մեզ ուժեղ է դարձնում  ճշմարտությունը, իսկ թույլ՝ այն միտքը, թե իբր մենք ամեն ինչ կարող ենք անել ինքներս: Մենք ուժեղ ենք մեր սահմանափակումների գիտակցությամբ ու մշտական հիշողությամբ, որ հանդիսանում ենք միմյանց անդամներ»,- ասաց Ռուֆֆինին:

     

    Ֆրանցիսկոս Պապը շնորհակալություն հայտնեց վարչության ղեկավարին՝ նրա ելույթի համար և ասաց, որ Սուրբ Աթոռի Կարդինալների Ծերակույտի պատմության ընթացքում առաջին անգամ է, որ Ծերակույտի գերատեսչություններից մեկը ղեկավարում է աշխարհականը:

     

    «Ձեր աշխատանքն արտահայտում է Աստծո ցանկությունը՝ Ինքն Իրեն հաղորդելու մարդկությանը»,- ասաց Սրբազան Քահանայապետը՝ դիմելով վարչության բոլոր աշխատակիցներին: Փոխանցելով Իր շնորհն ու գեղեցկությունը՝ Աստված հենց Ինքն է հանդիսանում հաղորդակցության սկզբնաղբյուրը: Մարդը շփվում է իր հոգու ու մարմնի միջոցով, իր ողջ էությամբ, իսկ սերը հաղորդացության լիարժեք արտահայտությունն է:

     

    Խոսելով վարչության աշխատանքի մասին՝ Ֆրանցիսկոս Պապն ասաց, թե ինչ չպետք է անել՝ գովազդը և պրոզելիտիզմը: Սրբազան Քահանայապետը՝ վկայակոչելով  Բենեդիկտոս XVI-ին, ով պնդում էր, որ Եկեղեցին չի աճում պրոզելիտիզմով, այլ աճում է իր գրավչությամբ, պարզաբանեց, որ պրոզելիտիզմը իր բնորոշմամբ չի կարող լինել քրիստոնեական:

     

    Նախ և առաջ մեր հաղորդակցությունը պետք է լինի վկայություն, իսկ եթե մենք ուզում ենք ճշմարտությունը փոխանցել «առանց շնորհի ու գեղեցկության», ապա ավելի լավ է դա ընդհանրապես չանենք: Ֆրանցիսկոս Պապը հորդորեց օրինակ վերցնել ոչ թե մեծ արվեստագետներից ու քարոզիչներից, այլ նահատակներից, ովքեր ճշմարտությունը փոխանցում էին վկայությամբ, նույնիսկ առանց խոսքերի: Նման վկաների թվում Ֆրանցիսկոս Պապը հիշատակեց  լիտվացի արքեպիսկոպոս Սիգիտաս Թամկևիչիուսին, ով մոտ օրերս կստանա կարդինալի աստիճան:

     

    Մենք չպետք է «թևաթափ լինենք» հեթանոսական աշխարհում, քանի որ այն հավերժ  հեթանոսական կլինի, և քրիստոնյան միշտ էլ կենթարկվի աշխարհի մտածողությանը ենթարկվելու գայթակղությանը: Սակայն չպետք է տրվենք նաև մեկ այլ գայթակղության, որն է՝ բողոքել ու պարփակվել այն բանի մեջ, ինչը ոմանք անվանում են «ճշմարիտ Եկեղեցի»: Եկեղեցու «ճշմարիտ» բնորոշումը ինձ մոտ ալլերգիա է առաջացնում: «Այո՛, մենք քիչ ենք, սակայն դա չի նշանակում, որ պաշտպանների թիվը քիչ է, այլ դա աղի ու խմորիչի սակավությունն է: Ինչպես Աստված Ինքն է ասում՝ մենք միշտ կլինենք «քչերի Եկեղեցի»:

     

    Սրբազան Քահանայապետն ասաց, որ «ճշմարիտ» բնորոշումը հանդիսանում է «ածականների մշակույթի» դրսևորում և կոչ արեց «ածականների մշակույթից անցնել դեպի գոյականների մշակույթ», այսինքն փոխանցել էությունը, այլ ոչ թե՝ բնորոշումը: Հաղորդակցությունը պետք է փոխանցի Ավետարանի ուրախությունը և իր գեղեցկությամբ հանդերձ պետք է լինի զուսպ և համեստ. այն կարիք չունի «ռոկոկո զարդարանքի»:

     

    Vatican News ռուսերեն բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments