• «Երեխաների ցավը իմ սիրտն է խոցում». Կարդինալ Տագլեն՝ երեխաների պաշտպանությանը նվիրված ժողովի մասին

    «Եկեղեցին պետք է սեռական բռնության պատճառած վերքերն ամոքի «միասնականությամբ և հավատքով»


     

    «Անչափահասների պաշտպանությունը Եկեղեցում» թեմայով համագումարի առաջին բանախոս Կարդինալ Անտոնիո Տագլեն ակնհայտորեն հուզված էր, երբ խոսում էր բռնության զոհերի «ցավը կիսելու» անհրաժեշտության մասին:

     

    «Սա իմ անձնական և հոգևոր ծառայության աճն է», – ասաց Կարդինալ Տագլեն իր ելույթից հետո Vatican News-ին տված հարցազրույցի ժամանակ: «Ես բազմաթիվ պատմություններ եմ լսել անձամբ բռնության զոհերից, և ամենևին էլ հեշտ չէ ու հաճելի չէ լսել այդ պատմությունները, նույնիսկ այն դեպքում, երբ որևէ հոգևորական չի ներգրավված մարդկանց ցավ պատճառելու մեջ»:

     

    Կարդինալն ասաց, որ սեռական բռնություն վերապրածների պատմությունները «նախագուշակ» են: «Դրանք խոցում են սիրտս», – շարունակեց նա, – «և հիշեցնում իմ սեփական վերքերի մասին, իսկ դուք հաղորդվելու մշակույթ եք ձևավորում այդ վիրավորի հետ»: Նա ակնարկեց, որ հենց «ընդհանուր ցավն է, որ կարող է մեզ տանել դեպի միասնության ճանապարհ՝ ուղղված ոչ թե բռնության խնդրի  լուծմանը, այլ՝ դրա քննությանն ու դիմակայմանը: Կարդինալ Տագլեն նշեց, որ թեև բռնության պատճառած վերքերը կշարունակեն մնալ վերքեր, այնուամենայնիվ, մենք պետք է դրանք դարմանենք «միասնաբար և հավատով»:

     

    Իրազեկվածություն

     

    Իրազեկվածության վերաբերյալ հարցին պատասխանելիս՝ Կարդինալ Տագլեն շեշտեց, որ անհրաժեշտ է համբերատարություն ցուցաբերել և նրբանկատություն դրսևորել տարբեր մշակույթների հանդեպ: «Որոշ մշակույթներում, – ընդգծեց նա, – սեռական կյանքի, երեխաների, անչափահասների մասին քննարկումներն անգամ արգելված թեմաներ են: Նման մշակույթներում պարզապես չեն խոսում տանը, դպրոցում կամ ծխական համայնքում տեղի ունեցող բռնությունների մասին: Հետևաբար, կարծում եմ, որ տեղեկացված պետք է լինեն բոլոր մշակույթներում»:

     

    Չնայած այս ամենին, Կարդինալ Տագլեն նաև նշեց, որ նման մշակույթներում մարդիկ «խնդիրների մասին  տեղեկանալու» իրենց սեփական միջոցներն ունեն:

     

    Լսել բոլոր մշակույթներին

     

    «Արդյո՞ք մենք ականջալուր ենք նաև այս մշակույթների ձայնին», – հարցրեց նա, – «կամ, արդյո՞ք մշակել ենք այնպիսի գործիքակազմ, որը թույլ կտա երևան հանել այն, ինչը փորձում են արտահայտել լռության միջոցով»: Կարդինալ Տագլեն ասաց, որ նպաստել է միջմշակութային և միջկրոնական երկխոսությանը, որպեսզի օգնի մարդկանց ավելի լավ հասկանալ միմյանց:

     

    Vatican News-ից թարգմանեց Հրանուշ Սարգսյանը

Օրացույց

Օրացույց