Երբ մենք մեզ դնում ենք Հիսուսի ծառայության մեջ, Նա մեր մեջ մեծ հրաշքներ է իրականացնում
2019թ. փետրվարի 10-ի կեսօրին Ֆրանցիսկոս Սրբազան Քահայանապետը իր աշխատասենյակի պատուհանից արտասանեց հրեշտակ Տեառն Մարիամի աղոթքը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորների ներկայությամբ:
Այդ աոիթով խորհրդածության ընթացքում Սրբազան Քահայանապետը մեկնաբանեց օրվա ավետարանական հատվածը՝ Ղուկաս Ավետարանիչից, որտեղ Հիսուսը մտնում է Սիմոնի նավի մեջ ու նրան խնդրում է, որ ցամաքից հեռանա ու ծով գնալով ուռկանը նետի՝ ձուկ որսալու համար:
Սիմոնը պատասխանում է. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր աշխատեցինք ու ոչինչ չորսացինք, բայց ուռկանը կնետեմ քո խոսքի համար»:
Եվ երբ ուռկանը գցեցին, մեծ քանակությամբ ձուկ որսացին, ծանրությունից ուռկանը պատռվում էր, գրում է Ավետարանիչը:
Սիմոնի այդ խոսքերը հավատքի պատասխան են, որ մենք էլ ենք կանչված արտասանելու, ասաց Սրբազան Քահանայապետը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Տերը այդ տրամադրությունը պահանջում է իր բոլոր աշակերտներից ու հատկապես նրանցից ովքեր կարևոր պատասխանատվություն ունեն Եկեղեցու մեջ:
«Պետրոսի անվերապահ հնազանդությունը առաջացնում է հրաշալի արդյունք». ասաց Սրբազան Քահանայապետը: Արդարև երբ մենք մեզ դնում ենք Հիսուսի ծառայության մեջ, Նա մեր մեջ մեծ հրաշքներ է իրականացնում, սակայն շատ անգամ կասկածները պատում են մեզ և փորձում ենք մերժել Տիրոջ այդ կոչը:
Պետրոսը հրաշքը տեսնելով՝ Հիսուսին ասում է. «Տե՛ր, հեռու՛ գնա ինձանց, որովհետև ես մեղավոր մարդ եմ»: Սակայն Հիսուս նրան քաջալերելով ասում է. «Մի՛ վախեցիր, այսուհետ մարդկանց որսորդ պետք է լինես: Աստված, արդարև, երբ իրեն վստահում ենք մեզ ազատում է մեղքերից, մեր մեջ բացում է նոր հորիզոն՝ համագործակից դառնալ Իր առաքելությանը». ասաց Սրազան Քահանայապետը և հանդիպման ավարտին հայցեց Սուրբ Կույս Մարիամի բարեխոսությոնը, որպեսզի մեզ օգնի համագործակցելու Աստծո հետ՝ Իր խոսքը ամենուրեք տարածելու համար:
Աղբյուրը՝ Վատիկան Նյուզ, հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Աննա Գալստյանը