• Կյանքը արժեք ունի, երբ այն նվիրում ենք սիրով և ճշմարտությամբ. Ֆրանցիսկոս Պապ

    Հովհաննես Մկրտիչը մեռավ բանտում՝անհայտ կերպով, ինչպես մեր օրերում բազմաթիվ մարտիրոսներ:


    Փետրվարի 8-ի աոավոտյան Ֆրանցիսկոս Պապը Վատիկանի Սանթա Մարթա մատռան մեջ մատուցած Սուրբ Պատարագի ընթացքում քարոզեց՝ խոսելով Սուրբ Հովհաննես մկրտչի սպանության դրվագի մասին:

     

    Սրբազան Պապը խոսեց Սուրբ Հովհաննես Մկրտչի սպանության դրվագի չորս առանձնահատկությունների վրա և հրավիրեց մտածել այդ մասին՝ բացելով մեր սիրտը, որպեսզի Տերը խոսի մեր մեջ:

     

    Սկզբում Հերովդոս թագավորը, որ կաշառված մարդ էր և պատճառ դարձավ Հովհաննես Մկրտչի սպանությանը, որովհետև Մկրտիչը հանդիմանում էր նա ապրած անկարգ կյանքը, շնությունը: Հերովդեսը ցանկանում էր իր կյանքը փոխել, սակայն չկարողացավ հրաժարվել իր վատ վարքից, ասաց Սրբազան Պապը և հորդորեց մտածել Հերովդես թագավորի Փիլիպոս եղբոր կնոջ մասին, որ միայն ատել գիտեր, նաև նրա Սալոմե աղջկա մասին, որ սնապարծ մի պարուհի էր:

     

    «Եվ մտածե՛նք նաև գլխատված մարգարեի մասին, որ բանտի մեջ միայնակ մահացավ:-Հավելեց Ֆրանցիսկոս Պապը՝ կենտրոնանալով մարտիրոսության վրա:-Դժվար է մարտիրոսների կյանքը պատմել, որովհետև մարտրոսությունը  ծառայություն է, խորհուրդ է, ինչպես նաև մեծ ու յուրահատուկ կյանքի նվիրում է»:

     

    Սրբազան Քահանայապետը նշեց, որ մարդկային որոշ դիրքորոշումներ են պատճառ  դառնում քրիստոնյայի կյանքի զոհաբերմանը՝ օրինակ բերելով Սուրբ Հովհաննես Մկրտչի սպանության պատճառ դարձած երեք անձնավորությունների  կեցվածքը: Քահանայապետը նշեց. «Սատանայի սերը ատելություն է, սատանան սիրել չգիտի, այլ՝ միայն ատել»:

     

    Հովհաննես Մկրտիչը մեռավ բանտի մեջ անհայտ կերպով, այդպես պատահում է նաև մեր օրերում բազմաթիվ մարտիրոսների հետ, որոնք բացահայտ սպանվում են, ասաց Սրբազան Պապը՝ հավելելով, որ կյանքը արժեք ունի, երբ այն շնորհում ենք սիրո, ճշմարտության մեջ՝ նվիրելով  ուրիշներին:

     

    Աղբյուրը՝ Վատիկան Նյուզ, հայկական բաժին

    Արևելահայերենի վերածեց Աննա Գալստյանը

Օրացույց

Օրացույց