Առաջին բուժումը կայանում է ապաշխարության մեջ, մեր սիրտը բացելով, որպեսզի Աստծո խոսքը մուտք գործի այնտեղ:
2019թ. փետրվարի 7-ի առավոտյան Սրբազան Քահանայապետը Սանթա Մանթի մատռան մեջ մատուցած Սուրբ Պատարագին խոսեց ապաշխարության, դարձի և հոգու բուժման մասին, ասելով, որ ապաշխարությունը պահանջում է խոնարհություն, հեզություն և աղքատություն՝ Քրիստոսի քայլերին հետևելով:
Մարկոս Ավետարանչի տասներկու աշակերտներին ուղարկելու մասին պատմող հատվածը մեկնաբանելով՝ Սրբազան Պապը հաստատեց, թէ Հիսուսը նրանց ուղարկեց բժշկելու համար, ինչպես ինքն արեց իր աշխարհ գալով՝ մեր սկզբնական մեղքը բուժելու համար:
«Առաջին բուժումը կայանում է ապաշխարության մեջ՝ մեր սիրտը բացելով, որպեսզի Աստծո խոսքը մուտք գործի այնտեղ».-ասաց սրբազան Պապը՝ հաստատելով, որ այդ քայլը կայանում է աղքատության մեջ, աղքատություն, որ տանում է հեզության:
Սրբազան Քահանյապետի խոսքերով, խոնարհությանբ, Քրիստոսի անունից բխած իշխանությամբ կատարած առաքելության դիմաց սատանաները փախչում են: Սրբազան հայրն ակնարկում էր ավետարանական վերջին հատվածին, որտեղ գրված է, որ առաքյալները յուղով օծում են հիվանդներին և նրանք բժշկվում են:
«Յուղը Աստծո շոյանքն է,-ասաց Սրբազան Պապը,-յուղը փափկացնում է մաշկը և կազդուրում, աշակերտները ևս պետք է սովորեն Աստծո շոյանքի իմացությանը: Բոլորս էլ կարիք ունենք բուժման, բոլորս էլ հոգևոր հիվանդություններով տառապում ենք: Սակայն մենք ևս կարող ենք ուրիշներին բուժել մեր վարվելակերպով, բարի խոսքով, օրինակով»:
«Թող որ Տերը մեզ պարգևի բուժելու շնորհ՝ խոնարհությամբ, հեզությամբ, սատանայի և մեղքի դեմ պայքարելով, թույլ տալով, որ ուրիշները մեզ բուժեն և մենք բուժենք ուրիշին, ահա այս է քրիստոնեական հասարակությունը».-քարոզն ավարտեց Սրբազան Հայրը:
Ռոբեր Ադդարյան
Աղբյուրը՝ Ռադիո Վատիկանի հայկական բաժին
Արևելահայերենի վերածեց՝ Աննա Գալստյանը