Աֆրիկան և Ասիան աստիճանաբար դառնում են Կաթողիկէ Եկեղեցու մարդկային աճող ռեսուրս կենտրոններ
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս՝ հոկտեմբերի 21-ին, Միսիոներության Համաշխարհային Օրվա իննսուներկուերորդ տարելիցի կապակցությամբ, «Fides» լրատվական ծառայությունը ներկայացրեց որոշ վիճակագրական տվյալներ, որոնք ընտրված են փոխանցելու ողջ աշխարհում միսիոներական Եկեղեցու համայնապատկերը: Աղյուսակները վերցված են Եկեղեցու անդամների, եկեղեցական կառույցների, առողջապահության, բարեկեցության և կրթության վերաբերյալ լույս ընծայված «Եկեղեցու վիճակագրական տեղեկատու»-ի վերջին հրատարակությունից (թարմացված՝ 31 դեկտեմբերի, 2016թ.): Խնդրում ենք հաշվի առնել, որ տարբերությունները, աճը կամ նվազումը, որոնք բխում են անցած տարիների թվերի (2015) հետ մեր կողմից կատարված համեմատությունից նշված են փակագծերում՝ աճ (+) կամ նվազում (-):
Աշխարհի բնակչությունը
2016թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ աշխարհի բնակչությունը կազմում էր 7.352.289.000 բնակիչ, նախորդ տարվա համեմատությամբ աճը կազմում է 103.348.000 միավոր: Բնակչության աճ գրանցվել է բոլոր մայրցամաքներում, ներառյալ՝ Եվրոպայում: Ամենամեծ աճը գրանցվել է Ասիայում (+49.767.000) և Աֆրիկայում (+42.898.000), որոնց հաջորդում են Ամերիկան (+8.519.000), Եվրոպան (+1.307.000) և Օվկիանիան (+857.000):
Կաթողիկէներ
Նույն ժամանակահատվածի համար կաթողիկէների թիվն աշխարհում կազմում էր 1.299.059.000 միավոր՝ 14.249.000 ընդհանուր աճով: Աճն ընդգրկում է բոլոր մայրցամաքները, բացի՝ Եվրոպայից, վերջինս երեք տարի անընդմեջ նվազում է գրանցում (-240.000): Ամենամեծ աճը գրանցվել է Աֆրիկայում (+6.265.000) և Ամերիկայում (+6.023.000), որոնց հաջորդում են Ասիան (+1.956.000) և Օվկիանիան (+254.000): Տոկոսային հարաբերությամբ աշխարհում կաթողիկէների թիվը նվազել է 0.05%-ով՝ կարգավորվելով 17.67%: Ըստ մայրցամաքների, աճ է գրանցվել Ամերիկայում (+0.06), Ասիայում (+0.01) և Օվկիանիայում (+0.02), և նվազում՝ Աֆրիկայում (-0.18) ու Եվրոպայում (-0.11):
Մարդկանց և կաթողիկէների թիվը մեկ քահանայի հաշվով
Այս տարի մեկ քահանայի հաշվով մարդկանց թիվն աշխարհում աճել է 254 միավորով, միջինում կազմելով 14.336: Հարաբերակցությունն ըստ մայրցամաքների. աճ է գրանցվել Աֆրիկայում (+271), Ամերիկայում (+108), Եվրոպայում (+66) և Օվկիանիայում (+181): Նվազում գրանցվել է միայն Ասիայում՝ (-264):
Մեկ քահանայի հաշվով կաթողիկէների թիվն աշխարհում ավելացել է 39 միավորով, միջինում կազմելով 3.130: Աճ է գրանցվել Աֆրիկայում (+7), Ամերիկայում (+74), Եվրոպայում (+22), Օվկիանիայում (+52), անփոփոխ է մնացել Ասիայում (-13):
Եկեղեցական նվիրապետություններ (Ecclesiastical Circumscriptions) և առաքելավայրեր
Եկեղեցական Նվիրապետությունների թիվը 10-ով ավելին է, քան նախորդ տարվա 3.016-ը: Նոր նվիրապետություններ են հիմնվել Աֆրիկայում (+3), Ամերիկայում (+3), Ասիայում (+3), Եվրոպայում (+1): Օվկիանիայում թիվը մնացել է անփոփոխ: Մշտաբնակ քահանա ունեցող առաքելավայրերի թիվը կազմում է 2.140 (581-ով ավելի, քան նախորդ տարի): Նվազում է գրանցվել միայն Աֆրիկայում (-63), մինչդեռ աճ է գրանցվել Ամերիկայում (+98), Ասիայում (+151), Եվրոպայում (+364) և Օվկիանիայում (+31): Առանց մշտաբնակ քահանայի առաքելավայրերի թիվը նվազել է 513 միավորով, կազմելով՝ 142.487: Աճ գրանցվել է Աֆրիկայում (+135), Եվրոպայում (+456) և Օվկիանիայում (+91): Թիվը պակասել է Ամերիկայում (-35) և Ասիայում (-1.160):
Եպիսկոպոսներ
Եպիսկոպոսների ընդհանուր թիվն աշխարհում ավելացել է 49 միավորով, հասնելով 5.353-ի: Թեմական եպիսկոպոսների և միաբան եպիսկոպոսների թիվն ավելացել է: Թեմական եպիսկոպոսների թիվը կազմում է 4.063 (27-ով ավելի), իսկ միաբան եպիսկոպոսների թիվը՝ 1.263 (22-ով ավելի):
Թեմական եպիսկոպոսների թվի աճ է գրանցված Ամերիկայում (+20), Ասիայում (+9), Եվրոպայում (+3), իսկ նվազում՝ Աֆրիկայում (-2) և Օվկիանիայում (-3): Միաբան եպիսկոպոսների թիվը աճ է գրանցել բոլոր մայրցամաքներում՝ Աֆրիկա (+5), Ամերիկա (+14), Եվրոպա (+8), Օվկիանիա (+2), բացառություն է կազմում Ասիան (-7):
Քահանաներ
Քահանաների ընդհանուր թիվն աշխարհում նվազել է այս տարի ևս, հասնելով 414.969 (-687): Միակ մայրցամաքը, որտեղ գրանցվել է մեծ նվազում, դարձյալ Եվրոպան է (-2.583): Նվազում է գրանցվել նաև Ամերիկայում (-589): Աճ է գրանցվել Աֆրիկայում (+1.181) և Ասիայում (+1.304), Օվկիանիան մնացել է անփոփոխ: Թեմական քահանաների թիվն ավելացել է 317 միավորով, ընդհանուր առմամբ հասնելով 281.831-ի, միայն Եվրոպայում (-1.611) նվազման գրանցմամբ և աճով՝ Աֆրիկայում (+983), Ամերիկայում (+180), Ասիայում (+744) և Օվկիանիայում (+21): Միաբան քահանաների թիվը նվազել է 1.004 միավորով՝ ընդհանուր առմամբ կազմելով 133.138: Ինչպես և նախորդ տարիներին՝ աճ է գրանցվել Աֆրիկայում (+198) և Ասիայում (+560), մինչդեռ թվերը պակասել են Ամերիկայում (-769), Եվրոպայում (-972), Օվկիանիայում (-21):
Մնայուն սարկավագներ
Մնայուն սարկավագների թիվն աշխարհում ավելացել է 1.057 միավորով, հասնելով՝ 46.312: Ամենամեծ աճը դարձյալ գրանցվել է Ամերիկայում (+842), որին հաջորդում են Եվրոպան (+145), Օվկիանիան (+45), Աֆրիկան (+22) և Ասիան (+3):
Մնայուն թեմական սարկավագների թիվն աշխարհում կազմում է 45.609՝ 982 միավոր ընդհանուր աճով: Նրանց թիվն աճել է բոլոր մայրցամաքներում՝ Աֆրիկայում (+36), Ամերիկայում (+807), Եվրոպայում (+130) և Օվկիանիայում (+47), բացառությամբ՝ Ասիայի (-38): Մշտական միաբան սարկավագների թիվը կազմում է 703՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 75 միավորով, նվազում է գրանցվել Աֆրիկայում (- 14) և Օվկիանիայում (- 2), իսկ աճ՝ Ասիայում (+41), Ամերիկայում (+35) և Եվրոպայում (+15):
Միաբան տղամարդիկ և կանայք
Ոչ միաբան քահանաների թիվը չորս տարի անընդմեջ նվազել է 1.604 միավորով, կազմելով՝ 52.625: Իրավիճակը՝ նվազում է գրանցվել բոլոր մայրցամաքներում՝ Աֆրիկա (-50), Ամերիկա (-503), Ասիա (-373), Եվրոպա (-614) և Օվկիանիա (-64): Այս տարի դարձյալ 10.885 միավորով նվազել է միաբան կանանց թիվը, հասնելով՝ 659.445: Աճ է գրանցվել Աֆրիկայում (+ 943) և Ասիայում (+ 533), նվազում՝ Ամերիկայում (- 3.775), Եվրոպայում (-8.370) և Օվկիանիայում (-216):
Եկեղեցու աշխարհական հաստատությունների արական և իգական անդամներ
Եկեղեցու աշխարհական հաստատությունների արական և իգական անդամների թիվը կազմում է 618, նախորդ տարվա գրանցած աճի համեմատ այս տարի նվազել է (-79): Աճ է գրանցվել Աֆրիկա (+2) և Ասիա (+4) մայրցամաքներում, մինչդեռ նվազում՝ Ամերիկա (-77) և Եվրոպա (-8) մայրցամաքներում, այս տարի ևս Օվկիանիան մնացել է անփոփոխ:
Աշխարհական հաստատությունների իգական անդամների թիվն այս տարի նվազել է 459 միավորով՝ ընդհանուր առմամբ կազմելով 22.400 անդամ: Աճ է գրանցվել միայն Աֆրիկայում (+113), մինչդեռ նվազում՝ Ամերիկայում (-33), Ասիայում (-35) Եվրոպայում (-502) և Օվկիանիայում (-2):
Աշխարհական միսիոներներ և քարոզիչներ
Աշխարհական միսիոներների թիվն աշխարհում կազմում է 354.743 միավոր՝ 2.946 միավոր ընդհանուր աճով, մասնավորապես՝ Ամերիկայում (+4.728) և Աֆրիկայում (+759): Նվազում է գրանցվել Ասիայում (-1.569), Եվրոպայում (-921) և Օվկիանիայում (- 55): Քարոզիչների թիվն աշխարհում նվազել է 36.364 միավորով, ընդհանուր առմամբ հասնելով՝ 3.086.289: Աճ է գրանցվել միայն Աֆրիկայում (+10.669), նվազում՝ Ամերիկայում (-20.407), Ասիայում (-12.896), Եվրոպայում (-13.417) և Օվկիանիայում (-313):
Ավագ ճեմարանականներ
Ավագ ճեմարանականների թիվը՝ ինչպես թեմական, այնպես էլ միաբան, այս տարի նվազել է, ամբողջ աշխարհում կազմելով 683 միավոր`ընդհանուր առմամբ հասնելով՝ 116.160: Աճ է գրանցվել Աֆրիկայում (+1.455) և Ասիայում (+9), մինչդեռ, այս տարի ևս նվազում է տեղի ունեցել Ամերիկայում (-1.123), Եվրոպայում (-964) և Օվկիանիայում (-60):
Թեմական ավագ ճեմարանականների թիվը կազմում է 71.117 (+999-ով ավելի, քան նախորդ տարի), իսկ միաբան ավագ ճեմարանականների թիվը՝ 45.043 (-1.682): Թեմական ճեմարանականների թիվն ավելացել է Աֆրիկայում (+1.059), Ամերիկայում (+16) և Ասիայում (+310): Թիվը նվազել է Եվրոպայում (-381) և Օվկիանիայում (-5): Միաբան ճեմարանականների թիվն աճել է միայն Աֆրիկայում (+396), մինչդեռ նվազել է Ամերիկայում (-1.139), Ասիայում (-301), Եվրոպայում (-583) և Օվկիանիայում (-55):
Կրտսեր ճեմարանականներ
Կրտսեր ճեմարանականների թիվը, ինչպես թեմական, այնպես էլ միաբան, այս տարի նվազել է 2.735 միավորով, կազմելով՝ 101.616: Ընդհանուր նվազում է տեղի ունեցել բոլոր մայրցամաքներում՝ Աֆրիկա (-69), Ամերիկա (-1.299), Ասիա (-871), Եվրոպա (-581), Օվկիանիա (-5): Թեմական կրտսեր ճեմարանականների թիվը կազմում է 78.369 (-1.729), իսկ միաբան ճեմարանականների թիվը՝ 23.247 (-1.006): Թեմական կրտսեր ճեմարանականների թիվը աճ է գրանցել Աֆրիկայում (+236) և Օվկիանիայում (+7), նվազում՝ Ամերիկայում (-684), Ասիայում (-988), Եվրոպայում (-300): Կրտսեր միաբան ճեմարանականների թիվն ավելացել է միայն Ասիայում (+207), մինչդեռ նրանց թիվը նվազում է Աֆրիկայում (-305), Ամերիկայում (-615), Եվրոպայում (-281) և Օվկիանիայում (-12):
Կաթողիկէ դպրոցներ և կրթություն
Կրթության ոլորտում Կաթողիկէ Եկեղեցին ղեկավարում է 72.826 մանկապարտեզ, որոնց կազմում կա 7.313.370 սան, 96.573 տարրական դպրոց՝ 35.125.124 աշակերտով, 47.862 միջնակարգ դպրոց՝ 19.956.347 աշակերտով: Եկեղեցու հոգածության ներքո են նաև 2.509.457 ավագ դպրոցի աշակերտներ և 3.049.548 համալսարանի ուսանողներ:
Բարեգործական և առողջապահական կաթողիկէ կենտրոններ
Աշխարհում Եկեղեցու ենթակայության տակ գտնվող բարեգործական և առողջապահական կենտրոնները ներառում են՝ 5.287 հիվանդանոց, որոնց մեծ մասը գտնվում է Ամերիկայում (1.530) և Աֆրիկայում (1.321), 15.937 ամբուլատորիա՝ հիմնականում Աֆրիկայում (5.177), Ամերիկայում (4.430) և Ասիայում (3.300), 610 խնամքի տներ` բորոտների համար, հիմնականում՝ Ասիայում (352) և Աֆրիկայում (192), 15.722 տներ տարեցների, քրոնիկ հիվանդների կամ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, մեծ մասամբ՝ Եվրոպայում (8.127) և Ամերիկայում (3.763), 9.552 մանկատուն, հիմնականում՝ Ասիայում (3.660), 11.758 մանկամսուր, մեծ մասամբ Ասիայում (3.295) և Ամերիկայում (3.191), 13.897 ամուսնական խորհրդատվական կենտրոններ, հիմնականում՝ Եվրոպայում (5.664) և Ամերիկայում (4.984), 3.506 սոցիալ-վերականգնողական կենտրոն և 35.746 այլ հաստատություններ:
Սուրբ Աթոռի Ժողովուրդների ավետարանացման վարչության ենթակայության տակ գտնվող եկեղեցական նվիրապետություններ
Ժողովուրդների ավետարանացման վարչության ենթակայության տակ գտնվող Եկեղեցական նվիրապետությունների թիվը կազմում է 1.114՝ նախորդ տարվա համեմատությամբ 3 նվիրապետությունով ավելի: Ադ եկեղեցական նվիրապետությունների մեծ մասը հիմնականում տեղակայված են Աֆրիկայում (511) և Ասիայում (482), որոնց հաջորդում են Ամերիկան (75) և Օվկիանիան (46):
Agenzia Fides գործակալության հոդվածը թարգմանեց Հրանուշ Սարգսյանը