
Երիտասարդությունը հույսն է Եկեղեցու
Հարգելի՛ ԶԼՄ աշխատակիցներ, տեղեկացնում ենք, որ 2017թ. հուլիսի 28-31-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաջանյան» կենտրոնում (Թորոսգյուղի հարևանությամբ, նախկին «Մանուշակ» ճամբարի տարածք) տեղի կունենա «Ազգային երիտասարդական օրեր-2017» միջոցառումը, որին կմասնակցի 139 երիտասարդ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Շվեդիայի հայ կաթողիկէ համայնքներից և Լեհաստանից: Միջոցառումը հոգևոր, մշակութային, հասարակական է՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ կաթողիկէ երիտասարդության միասնությունը, զարգացնել նրանց հոգևոր նկարագիրը, Մեկ Ընդհանրական Եկեղեցու պատկանելության և ազգային դիմագծի բարձր ինքնագիտակցությունը: Այս համազգային միջոցառման կազմակերպական բնույթը շարունակությունն է Կաթողիկէ Եկեղեցու «Երիտասարդության համաշխարհային օրեր» միջազգային ուխտագնացության, որը կազմակերպվում է Հռոմի Սուրբ Աթոռի կողմից երեք տարին մեկ հաճախականությամբ՝ աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր երիտասարդների մասնակցությամբ: 2016թ. Կրակովում կազմակերպված Երիտասարդության համաշխարհային օրերին մասնակցեցին ամենաշատ թվով հայ կաթողիկէ երիտասարդներ (353 երիտասարդ): Ազգային երիտասարդական օրերը նույն ավանդության շարունակությունն է՝ ազգային մասշտաբով:
Սիրով հրավիրում ենք լուսաբանելու մեր միջոցառումը և աղոթակից լինելու մեր երիտասարդներին:
Հուլիսի 28-31-ը երիտասարդները կմասնակցեն տարաբնույթ միջոցառումների, որոնց ժամանակացույցը ներկայացնում ենք ստորև.
| Օր 1 Հուլիս 28, 2017 |
|
| 08:30-09:30 | Ժամանում և տեղավորում |
| 10:00-11:00 | Բարի գալուստ: Ազգային երիտասարդական օրերի ծանոթացում |
| 11:00-12:00 | Ս. Պատարագ / Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյան |
| 12:00-12:30 | Ազգային Երիտասարդական Օրեր-2017-ի «Կամուրջներ» օրհներգը |
| 12:30-13:00 | Հանգիստ |
| 13:00-14:00 | Ճաշ |
| 14:00-15:00 | Զրույց՝ «Արտագաղթ» թեմայով, բանախոս՝ Մկրտիչ Բաբայան |
| 15:00-16:00 | Սրբազան Քահանայապետի ԵՀՕ-2017-ի ուղերձը ՝ «Որովհետև ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար, և Նրա անունը սուրբ է» (Ղուկաս 1, 49):
Բանախոս՝ Հ. Գառնիկ Ծ. Վ. Հովսեփյան |
| 16:00-16:30 | Ընդմիջում |
| 16:30-18:00 | Աշխատանք խմբերով |
| 18:00-19:00 | Սուրբ Աստվածածնի ջերմեռանդություն, Վարդարանի աղոթք՝ Տ. Հովսեփ քհն. Գալստյանի հետ |
| 19:00-20:00 | Ընթրիք |
| 20:00 | Մշակութային երեկո |
| Օր 2 Հուլիս 29, 2017 |
|
| 08:00-09:00 | Նախաճաշ |
| 9:00 | Մեկնում դեպի Գյումրի |
| 10:00-11:00 | Սբ. Պատարագ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ եկեղեցու՝ ձեռամբ Հ. Գառնիկ Ծ.Վ. Հովսեփյանի |
| 11:00-11:15 | Ողջույնի խոսք. Գյումրիի ժողովրդապետ Տ.Գրիգոր Ավագ քհն. Մկրտչյան |
| 11:15-13:00 | Այցելություն Գյումրի քաղաքի տեսարժան վայրեր |
| 13:00-14:00 | Ընդունելություն Գյումրիի քաղաքապետ պրն. Սամվել Բալասանյանի մոտ: Ցուցահանդես Սև Բերդում |
| 14:00-15:00 | Ճաշ |
| 15:00-19:00 | Այցելություն Հառիճավանք և Մարմաշենի վանական համալիր |
| 19:00 | Վերադարձ «Աղաջանյան» կենտրոն |
| 20:00-21:00 | Ընթրիք |
| 21:00 | Ֆիլմի ցուցադրություն. «Հայկական խմբի մասնակցությունը ԵՀՕ 2016-ին, Կրակով» |
| Օր 3 Հուլիս 30, 2017 |
|
| 08:30-09:20 | Ս. Պատարագ՝ ձեռամբՏեր Գրիգոր Ավագ քհն. Մկրտչյանի |
| 09:30-10:00 | Նախաճաշ |
| 10:00-11:00 | Զրույց՝ «Երիտասարդները՝ հույսի առաջամարտիկներ» Տեր Հովսեփ քհն. Գալստյան |
| 11:00-12:00 | Թեմայի քննարկում խմբերով |
| 12:00-13:00 | Տարբեր համայնքների երիտասարդական միությունների ներկայացում |
| 13:00-14:00 | Ճաշ |
| 14:00-15:00 | Հանգիստ |
| 15:00-16:00 | Տարբեր համայնքների երիտասարդական միությունների ներկայացում |
| 16:00-16:30 | Սուրճի ընդմիջում |
| 16:30-18:30 | Սպորտլանդիա, խաղեր |
| 18:30-19:00 | Հանգիստ |
| 19:00-20:00 | Ընթրիք |
| 20:00-21:00 | Պաշտոնական փակում: Սուրբ Աստվածածնի ջերմեռանդություն |
| 21:00 | Հրաժեշտի երեկո |
| Օր 4 Հուլիս 31, 2017 |
|
| 08:30-09:20 | Ս. Պատարագ՝ ձեռամբ Հ. Հովսեփ վրդ. Բահյանի |
| 09:30-10:00 | Նախաճաշ |
| 10:00-10:30 | Մեկնում |
Հարգանքներով՝
Հ. Գառնիկ ծ.վրդ. Հովսեփյան
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի
Հայ Կաթողիկե Երիտասարդաց խմբի նախագահ





