• Գերմանիայի Ֆուլդա քաղաքի Եպիսկոպոսության պատվիրակության այցը Հայաստան

    Պաշտոնական այցելություններ


    2026թ. հոկտեմբերի 27-31-ը Հայաստան էին այցելել Գերմանիայի Ֆուլդա քաղաքի Օգնական Եպիսկոպոս դկտ. պրոֆ. Կրահլեյնց Դիեզը, եպիսկոպոսի ակադեմիական հարցերով օգնական տկն. Աննե Շմիթզը և Միջեկեղեցական հարցերի բաժնի պատասխանատու պրն. Ստեֆեն Յահնը՝ ուղեկցությամբ և միջնորդությամբ Ռադիո Մարիամի տնօրեն Գերպ. Հ. Ներսես Րաֆֆի Վրդ. Սակայանի: Պատվիրակության Հայաստանի այցի նպատակը Հայ Կաթողիկէ Առաջնորդության հովվական առաքելությանը, համայնական կյանքին և Հայկական Կարիտասի գործունեության ընդհանուր ծանոթությունն էր՝ հնարավոր համագործակցության նպատակով: Նրանք Երևանում և Գյումրիում հանդիպումներ և քննարկումներ ունեցան Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի և ժողովրդապետների հետ: Առաջնորդ Հայրը և ժողովրդապետները ներկայացրեցին մանրամասներ՝ Առաջնորդության հովվական առաքելության պատմության, մարտահրավերների, իրականացվող ծրագրերի և ֆինանսա-տնտեսական ներկա դրության և ձեռնարկված բարեփոխումների վերաբերյալ:

     

    Ֆուլդայի պատվիրակությունն այցելեց նաև մի քանի համայնքեր՝ Աշոցքի ժողովրդապետություն, Տիրամայր Նարեկի հիվանդանոց, Ազատան և Արևիկ համայնքներ, Հայկական Կարիտասի գրասենյակներ, Ռադիո Մարիամ և Անարատ Հղության հայ միաբան քույրերի տուն:

     

    Դիվան Առաջնորդության

    2 նոյեմբերի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց