
Եթե չդառնաք և չլինեք մանուկների նման, Երկնքի Արքայությունը չեք մտնի․ Մտթ․ 18։3
2026թ. հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 3-ը Տամբովկա գյուղում` Փարվան լճի ափին կազմակերպվում է ամառային ճամբար` Թբիլիսիի հայ կաթողիկէ համայնքի «Մարիամ» կենտրոնի 6-14 տարեկան 27 երեխաների համար` նախաձեռնությամբ Թբիլիսիի ժողովրդապետ Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանի և աջակցությամբ չորս երիտասարդ կամավորականների:
Ճամբարի նպատակն է` երեխաների հանգիստը, հոգևոր գիտելիքների և ընկերային հարաբերությունների զարգացումը: Ճամբարը ևս մեկ արտահայտությունն է Թբիլիսիի «Մարիամ» կենտրոնի առաքելության, որն է` դաստիարակել քրիստոնեության արժեքներով ապրող, աստվածասեր և նախաձեռնող հայ կաթողիկէ երիտասարդ սերունդ:
Օրակարգում ընդգրկված են կրոնի դասեր` Եկեղեցու յոթ Խորհուրդների, Աստծո Տասը պատվիրանների վերաբերյալ, ձեռագործության դասեր, քրիստոնեական բովանդակությամբ ֆիլմերի դիտում և քննարկում, միասնական աղոթքի պահեր:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
31 հուլիսի, 2026թ.





