
Դիվան 05/026, Վճռ.
Հիմք ընդունելով Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների կանոնագիրքը (հատկապես՝ Կանոններ 276-278) և Առաջնորդությանս հովվական կարիքները՝
Մոսկվայի և հարակից շրջանների հայ կաթողիկէների ժողովրդապետ Գերհ․ Հ․ Պետրոս Ծ․ Վրդ․ Եսայանին
անվանում եմ
Ռուսաստանում Ռուսաստանի ավագերեցության (դեկանատի) Ավագերեց (դեկան) եւ Այցելու Ժողովրդապետ՝ Բելոռուսիայի և Ղազախստանի հայ կաթողիկէների համար՝ երեք տարի ժամկետով և պահպանելով նրա ժողովրդապետական պաշտոնը և ժամկետից շուտ այլ անվանման իրավունքով։ Այս անվանումը կատարելիս՝ ի նկատի եմ ունեցել այդ տարածքի համայնքներում մեր սիրելի հոգևոր եղբոր դրվատանքի արժանի հովվական երկարամյա ծառայության փորձառությունը և գիտելիքները, որոնք, լիահույս եմ, որ կնպաստեն նրան վստահված այս նոր և հույժ կարևոր առաքելությանը։
Սրտագին աղոթքներս եմ վերառաքում դեպի Օրհնյալ Սուրբ Կույսը և նրա բարեխոսությամբ` առ Բարձրյալն Աստված՝ հայցելով բոլոր աստվածային շնորհներն ու պարգևները մեր սիրելի եղբոր համար, որպեսզի կարողանա իր նոր պաշտոնը ստանձնել և կատարել առաքելական և հովվական եռանդով՝ ի սպաս հայ կաթողիկէ համայնքների հոգևոր աճման և ի փառս Աստծո։
✠ ԳԷՈՐԳ ՆՈՐԱՏՈՒՆԿԵԱՆ
Տիտղոսաւոր Արքեպիսկոպոս Սեբաստիոյ Հայոց
Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի
եւ Արեւելեան Եւրոպայի Կաթողիկէ Հայոց





