• ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀՌՈՄ. ՕՐ 1

    31 հուլիսի, 2025թ.


    2025թ. հուլիսի 28-ի երեկոյան Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի 50 հայ կաթողիկէ երիտասարդներ` չորս հոգեւոր հայրերի` Հ. Ներսես Վրդ. Գալստյանի, Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի, Տ. Անտոն Քհն. Անտոնյանի, Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի եւ Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկյանի առաջնորդությամբ մեկնեցին Հռոմ` մասնակցելու Երիտասարդական Հոբելյանական ուխտագնացությանը։

     

    Հուլիսի 29-ին, միանալով աշխարհի տարբեր երկրներից Հռոմ ժամանած մոտ կես միլիոն երիտասարդներին, աղոթական թափոր կազմակերպեցինք դեպի Սուրբ Պետրոսի Մայր Տաճարի Սուրբ Դուռը։ Ժամեր շարունակ կիզիչ արեւի տակ Վարդարան աղոթելը,  սրբերի բարեխոսությունը խնդրելը, Սուրբ Դռնով անցնելն ու ներման համար աղոթելը հավատքի եւ ապաշխարության յուրահատուկ փորձառություն էր մեզ համար։ Մեզ միացավ նաեւ Կրասնոդարի հայ կաթողիկէների ժողովրդապետ Հ. Սերգեյ Ծ. Վրդ. Բաբաջանյանը։

     

    Ինչպես գրել եմ, նախկինում Հույսի Հոբելյանական տարվա ընթացքում Սուրբ Պետրոսի տաճարի Սուրբ Դռնով անցնելը եւ հատուկ պայմաններով աղոթելը մեղքերի լիակատար ներում է շնորհում` քրիստոնեական հույսի ամրությամբ եւ աստվածային առատ օրհնություններ վայելելու հնարավորություն տալիս։

     

    Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց