• Հայտարարություն

    Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդությունն ունի նոր հավելված, որը հնարավոր է ներբեռնել ինչպես Android, այնպես էլ IOS համակարգով:


    Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ,

     

    Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդությունն ունի նոր հավելված, որը հնարավոր է ներբեռնել ինչպես Android, այնպես էլ IOS համակարգով:

     

    Ներբեռնելով հավելվածը՝ կարող եք գտնել Ձեզ ամենամոտ գտնվող Հայ Կաթողիկէ Եկեղեցին, ինչպես նաև ծանոթանալ Ժամերգությունների և մատուցվող Սուրբ Պատարագների ժամերին:

     

    Հավելվածում ներկայացված է տեղեկատվություն ոչ միայն Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում գործող Հայ Կաթողիկէ համայնքների և թեմերում ծառայող հոգևորականների մասին: Նպատակն է կամուրջ ստեղծել ողջ հայության համար՝ միավորելով նրանց Հայ Կաթողիկէ Առաջնորդության ներքո:

     

    Հավելվածի միջոցով փոխանցվող նվիրատվություններն օգտագործվելու են Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Առաջնորդության ընթացիկ ծախսերը հոգալու համար:

     

    Հարգանքով՝

    Քարտուղարություն

    Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության

Օրացույց

Օրացույց