Աստված մարդ դարձավ, որպէսզի մեզ ազատի մեղքից և մեր առջև կրկին բացի դեպի երկինք տանող ճանապարհը։
Դեկտեմբերի 18-ին Փանիկի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Փանիկի երգչախմբի ամենամյա համերգը՝ նվիրված Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյանը։ Համերգը կազմակերպել էին Աննա Հովհաննիսյանը և երգչախմբի պատասխանատու Սեդա Քալաշյանը՝ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանի հովանավորությամբ և նախաձեռնությամբ:
Հ. Գառնիկը համերգից հետո շնորհակալություն հայտնեց երգչախմբին և նրանց հանձնեց վկայականներ՝ որպես երախտիքի արտահայտություն՝ եկեղեցուն անմնացորդ ծառայելու համար։
Նմանատիպ միջոցառումները շատ կարևոր են հոգևոր նորոգման և համայնքում քրիստոնեական արժեքների տարածման համար։