Բաժիններ՝ Հոգևորականներ
  • Գերհարգելի Հ. Պետրոս ծայրագույն վարդապետ Պետրոսյան

    Գերհարգելի Հ. Պետրոս ծայրագույն վարդապետ Պետրոսյան Ժողովրդապետ Ռուսաստանի Հայ Կաթողիկե համայնքի     Ծնվել է 1975 թ. դեկտեմբերի 16-ին Ախալցխայի Ծղալթբիլա (Նոր Շեն) գյուղում Պողոս և Մարիամ Պետրոսյանների համեստ ընտանիքում: Ընտանիքի կրտսեր զավակն է եղբոր՝ Արշակից և քրոջ՝ Փեփրոնեից հետո: Պետրոս Պետրոսյանը սերում է Ժամկոչանց (կամ Ժամգոց) տոհմից և նրա պապիկը տիրացու է եղել: 1992թ. […]


    Գերհարգելի Հ. Պետրոս ծայրագույն վարդապետ Պետրոսյան

    Ժողովրդապետ Ռուսաստանի Հայ Կաթողիկե համայնքի

     

     

    Ծնվել է 1975 թ. դեկտեմբերի 16-ին Ախալցխայի Ծղալթբիլա (Նոր Շեն) գյուղում Պողոս և Մարիամ Պետրոսյանների համեստ ընտանիքում: Ընտանիքի կրտսեր զավակն է եղբոր՝ Արշակից և քրոջ՝ Փեփրոնեից հետո: Պետրոս Պետրոսյանը սերում է Ժամկոչանց (կամ Ժամգոց) տոհմից և նրա պապիկը տիրացու է եղել: 1992թ. ավարտել է գյուղի հանրակրթական դպրոցը և մեկնել Լեհաստան հոգևոր կրթություն ստանալու: Պետրոսը մանկուց դաստիարակվել է ջերմեռանդ քրիստոնյա Արշակ պապի աղոթքներով և մինչ օրս իրեն պարտական է համարում պապիկին, որը սովետական հավատամերժ տարիներին իրենց նկուղում հավաքում էր գյուղի քրիստոսասեր նվիրյալ հավատացյալներին և աղոթում էին: Դեպի հոգևոր դպրոց ուղևորվելու հարցում ներդրում է ունեցել նաև 1990-91 թթ. գյուղում վարդապետ նշանակված Անատոլի Իվանյուկը, ով վարդապետության միտք սերմանեց պատանի Պետրոսի հոգում և սրտում: 1992-93թթ. Լեհաստանի Քութնո Վոժնիակով քաղաքում նախապատրաստական կուրսեր է ունկնդրել Սալեզյան միաբանության հոգևոր դպրոցում: 1993-94թթ. Սալեզյան միաբանությանն անդամագրվելով՝ սովորել է հոգևոր ճեմարանում: 1994-96թթ. ԿրակովիՍալեզյան բարձրագույն ինստիտուտում ուսանել է փիլիսոփայություն և ինստիտուտն ավարտել է կարմիր դիպլոմով, ապա ուղարկվել Իտալիա: 1996-98թթ. Իտալիայի Մաչերատա և Պերուջա քաղաքներում դասավանդել է հանրակրթական դպրոցներում: 1998-2001թթ. շարունակել է ուսումը Հռոմում Սալեզյանական բարձրագույն համալսարանում՝ ուսումնասիրելով Աստվածաբանություն: 2001-2003թթ. գիտական թեզ է պաշտպանել Հռոմի Գրիգորյան բարձրագույն համալսարանի Արևելագիտական մասնաճյուղում՝ Եկեղեցական հայրեր (Պատրոլոգիա) թեմայով: 2000թ.Իտալիայի Չիվիտանովա քաղաքում հանդիսավոր երդում է տվել որպես սալեզյանական միաբանության հավերժ կուսակրոն հոգևորական:

    2002 թ.ապրիլի 27-ին Անքոնիա քաղաքում վարդապետ է ձեռնադրվել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի կողմից:

    2003-2005թթ.Վրաստանի Տուրսխ գյուղում ծառայել է որպես փոխժողովրդապետ:

    2005-2006թթ.՝Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքի հայ կաթողիկե համայնքի փոխժողովրդապետ:

    2006-2007թթ.՝Վրաստանի Էշթիա գյուղի ժողովրդապետ:

    2007-2011թթ.՝ Մոսկվայի հայ կաթողիկե համայնքի փոխժողովրդապետ: Իսկ 2012թ-ից նույն համայնքի ժողովրդապետն է և դեկտեմբերի 9-ին օծվել է Ծայրագույն Վարդապետ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի ձեռամբ:

    Հայր Պետրոսի կարծիքով Աստծո նախախնամությամբ է, որ ինքն իրեն նվիրաբերեց Եկեղեցուն և ստանձնեց Աստծուն և ժողովրդին ծառայելու սուրբ պարտականությունը:

    Պատրաստեց՝ Վ.Ասատրյանը

Օրացույց

Օրացույց