Լինե՛նք Աստծուն հոգով և ճշմարտությամբ երկրպագողներ:
2017թ. հունվարի 29-30-ը Գյումրիում էր Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանը: Գյումրիի ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր քվ.քհն. Մկրտչյանի խնդրանքով նա մատուցեց կիրակնօրյա Սբ. Պատարագը՝ Գյումրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ մայր տաճարում: Ձեզ ենք ներկայացնում Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանի քարոզի տեսաձայնագրությունը: