• Աղոթքի հոգեբանական և բուժական ազդեցությունների մասին

    Աղոթքը առողջ հոգեկան և ֆիզիկական կյանքի երաշխիք է։


    Նշանավոր ամերիկացի հոգեբույժ Ջ. Տ. Ֆիշերը իր կյանքի վերջում գրել է.

     

    «Եթե, առանց որևէ բացառության, վերցնենք նշանավոր հոգեբանների ու հոգեբույժների բոլոր հեղինակային հոդվածները` հոգեկան առողջության, հիգիենայի մասին, դրանք լավ կրճատենք ու մաքրենք անհեթեթությունից, այսինքն թողնենք միայն բուն էությունը և, եթե աշխարհի ամենատաղանդավոր բանաստեղծը կարողանա համառոտ մեկնաբանել գիտության այս մաքրամաքուր մարգարիտները, ապա արդյունքում կստացվի Լեռան քարոզի պարզունակ ու թերի վերապատումը, որն անգամ համեմատության եզր չունի Լեռան քարոզի հետ: Երկու հազար տարի շարունակ քրիստոնեական աշխարհն իր ձեռքերում է պահում մի տեքստ, որն ունի մարդկային խռովահույզ և ունայն հարցերի բոլոր պատասխանները: Դա մարդկային պտղաբեր կյանքի մի ուրույն ծրագիր է` լի լավատեսությամբ, հոգեկան առողջությամբ և բավարարվածությամբ»:

     

    «Ըստ ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) տվյալների, Երկիր մոլորակի յուրաքանչյուր չորրորդ-հինգերորդ բնակիչն ունի հոգեկան խանգարումներ, իսկ 2020թ. հոգեկան խանգարումները, այդ թվում նաև դեպրեսիան տարբեր հիվանդությունների շարքում կգրավեն առաջին տեղը»,- ասաց առողջապահության նախարար Տատյանա Գոլիկովան, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

     

    Ըստ նրա զգալիորեն ավելացել են սոմատիկ խանգարումների ախտանիշներով բժշկական օգնության դիմողների թիվը, սակայն, ըստ էության նրանք իրականում հոգեբանական օգնության կարիք ունեն:

     

    «Աղոթքը տատիկների անիմաստ զվարճանքը չէ: Ճիշտ ընկալման ու կիրառման դեպքում այն գործադրության հզորագույն գործիք է»,-ասել է Մահաթմա Գանդին:

     

    Այսօր ողջ աշխարհը գիտի աղոթքի բարերար ազդեցության մասին: Սուրբ գրություններում նկարագրված ինքնակատարելագործման այս մեթոդի տարբեր գիտական հետազոտություններն ապացուցում են, որ դա ամենաանվտանգ հոգեբանական միջոցն է մարդու համար, որն անգամ զարմացնում է լավատեսներին:

     

    Հայտնի գիտնականներն, օրինակ Պավլովը, իրենց փորձերով ապացուցել են, որ այդ մեթոդը չի հանդիսանում մի ինչ-որ անբացատրելի հրաշք կամ սնահավատություն, այլ գիտականորեն հիմնավորված գործընթաց, սակայն անհրաժեշտ է միայն անկեղծություն և անաչառություն: Միայն համառներն ու եսասերները չեն ընդունում սուրբ հայրերի և սուրբ գրությունների վկայությունները՝ ապրելով այնպես, ինչպես հարմար է իրենց կեղծ էգոյին, դրա համար էլ անընդհատ խնդիրներ ունեն:

     

    Այդուհանդերձ, հնագույն իմաստության այս մարգարիտի առավել խորն ուսումնասիրությունները բացահայտում են այդ ֆենոմենալ երևույթի նորանոր գաղտնիքները: Հետազոտություններն անցկացվել են աշխարհի մի շարք երկրներում, որոնց մասնակցել են տարբեր տարիքի ու մասնագիտության մարդիկ, սակայն բոլոր դեպքերում էլ արդյունքները ցնցող են եղել…

     

    Նախ ասենք, որ աղոթքի ժամանակ մարդու մոտ զգալիորեն նվազում է թթվածնի սպառումը (մոտ 20%, իսկ քնի ժամանակ ընդամենը՝ 8%): Սա խոսում է այն մասին, որ աղոթքն ավելի լավ է կարգավորում և վերականգնում օրգանիզմի կենսական գործառույթները, քան քունը:

     

    Ներշնչման ազդեցությունը բացառվեց գիտափորձով, որի ժամանակ աղոթքներին անծանոթ մարդուն տրվեց կրկնելու լրիվ այլ արտահայտություններ (որոշակի ձայնային վիբրացիաների համադրություն, որոնք անհրաժեշտ է կրկնել խիստ սահմանված կարգով): Այս դեպքում վերը նշված երևույթը չնկատվեց:

     

    Աղոթքի ուշագրավ ազդեցության լավագույն արդյունք է հանդիսանում ուղեղի մի կիսագնդի` մյուսի նկատմամբ գերիշխելու երևույթի անհետացումը: Ինչպես գիտենք, սովորաբար, ուղեղի մի կիսագունդը գերիշխում է մյուսի նկատմամբ, որն էլ բնորոշում է մարդու հակվածությունը դեպի տրամաբանական մտածողությունը: 2-4 շաբաթից մինչև մի քանի ամիս աղոթքի արդյունքում ուղեղի թույլ կիսագունդը զարգանում և հասնում է ուժեղ կիսագնդի մակարդակին, ինչպես նաև սինխրոնիզացվում են երկու կիսագնդերի էլեկտրական ռիթմերը: Սա մարդուն դարձնում է առավել ինտելեկտուալ, առողջ, եռանդուն, սթրեսներից պաշտպանված, թույլ է տալիս դրսևորել տաղանդն ու բնազդը:

     

    Հարկ է նաև նշել աղոթքի ազդեցությունը մարդու բիոլոգիական դաշտի վրա: 2-3 ամսվա ընթացքում տեղի է ունենում բիոդաշտի ինտենսիվ փոփոխություն դեպի լուսավոր, պայծառ երանգներ (բիոդաշտում մուգ, գորշ երանգները խոսում են մարդու հոգեկան աշխարհում էական փոփոխությունների, նյութափոխանակության խանգարման մասին), վերականգնվում է բիոդաշտի ներդաշնակությունը:

     

    Հետաքրքիր արդյունքներ են ստացվել սոցիալական հետազոտությունների ոլորտում: Համեմատվել են երկու քաղաքներ` նույն աշխարհագրական դիրքով, գրեթե միևնույն բնակչության թվով, կյանքի մակարդակով և այլն, սակայն նրանցից մեկում աղոթական կյանքով ապրող բնակչության թվաքանակը զգալիորեն շատ էր, քան մյուսում: Արդյուքները, որոնք առավել խորը հետազոտություների ժամանակ կրկին հաստատվեցին, ցնցող էին.առաջին քաղաքում հանցագործության մակարդակը նվազեց 5-7%, սակայն երկրորդ քաղաքում այն ավելացավ:

     

    Սա խոսում է այն մասին, որ աղոթական կյանքով ապրող մարդիկ ոչ միայն իրենք են կատարելագործվում, այլև նպաստում են շրջապատի բարգավաճմանն ու բարելավմանը: Եվ, իհարկե, այդ բարգավաճումն ու ներդաշնակությունն էլ ազդում է ողջ բնության վրա՝ ոգեշնչելով մատերիային: Ի դեպ, սա կապված է նրա հետ, որ ցանկացած մարդու բիոդաշտ մի մեծ ամբողջականություն է կազմում բնության հետ: Մենք մեկուսացված չենք և մեծ պատասխանատվություն ենք կրում միմյանց նկատմամբ:

     

    Թարգմանեց` Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց