• Հայաստան էր այցելել Կարդինալ Անջելո Բանյասկոն

    Հայաստան էր այցելել Կարդինալ Անջելո Բանյասկոն


    Սեպտեմբերի 5-6-ը Հայաստան ուխտագնացության էր եկել Իտալիայի կաթողիկե եպիսկոպոսների խորհրդաժողովի նախագահ, Ջենովայի Արքեպիսկոպոս Կարդինալ Անջելո Բանյասկոն: Կարդինալին ընկերակցում էին այլ հոգևորականներ և կաթողիկե հավատացյալներ: Նրանց ընդունել է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը և շնորհակալություն հայտնել համագործակցության և Հայաստանում Իտալիայի եպիսկոպոսների խորհրդաժողովի իրականացրած ծրագրերի համար: Խորհրդաժողովը ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցին և Հայկական Կարիտասի ծերերի խնամքի ծրագրին: Կարդինալն ու եպիսկոպոսը խոսել են համագործակցությունը էլ ավելի զարգացնելու կարելիությունների և հետագա ծրագրերի մասին:

     Կարդինալ Բանյասկոն Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հետ միասին այցելել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, Հայկական Կարիտասի Գյումրիի կենտրոն, նորակառույց Էմիլի Արեգակ սահմանափակ կարողություններով երեխաների խնամքի կենտրոն, որտեղ ծանոթացել է շինարարական աշխատանքներին, Երևանում հանդիպել է Մխիթարյան Միաբանության և Հայ Կաթողիկե Եկեղեցու միացյալ ճեմարանի սաներին, զրուցել նրանց հետ հոգևոր կոչման մեջ հարատևելու կարևորության մասին և քաջալերել նրանց:

     Ուխտագնացության ավարտին, ի պատիվ Կարդինալի և մյուս ուխտավոր հյուրերի, ընթրիք է մատուցվել Երևանի հայ կաթողիկե ժողովրդապետության կենտրոնում:

    IMG_1081 IMG_1085 IMG_1086

Օրացույց

Օրացույց