«Ո՛վ աստվածային Սիրտ Հիսուսի, թո՛ղ քո կամքը լինի՝ առողջ լինեմ, թե մեռնեմ»
14 հունիսի, 2016թ.
1992թ. նոյեմբերի 2-ին՝ Ամենայն ննջեցելոց օրը, Հիսուսի Աստվածային Սիրտը երկինք տարավ մի հոգի, որը խիստ փափագով փրկարար մահվան էր սպասում: Երեկոյան ժամը 8-ին քանդվեցին Պավերիայի Այնսբերգ համայնքի բնակիչ երիտասարդ քսանամյա Անդրեաս Մերքլիի մարմնական շղթաները՝ Անդրեասը հոգին ավանդեց առ Աստված:
Երիտասարդի կյանքը շատ պարզ էր.աշխատանքը և աղօթքը իր ուրախություն էին կազմում: Ծանր հիվանդությամբ երկար ժամանակ պառկեց, բայց հուզիչ համբերատարությամբ ընդունեց անբուժելի հիվանդությունը` իբրև քավություն իր գործած հանցանքների: Երբեք չգանգատվեց ամիսներ տևող իր հիվանդության ցավերի դեմ, ընդհակառակը, հավասար շնորհակալությամբ Աստծո ձեռքից ուզեց ընդունել թե՛ հիվանդությունը, և թե՛ առողջությունը: Շատ անգամներ ասում էր.
«Ամեն ինչ՝ Հիսուսի աստվածային Սրտի համար: Երանի՜ թե Հիսուսի Սիրտը ցավերս ընդուներ և խեղճ հոգիները տանջանքներից ազատեր: Ես սիրով կտանջվեմ: Հավիտենականությունը, որն այնքան մոտ է հիմա ինձ, երբեք օտար չի եղել ինձ: «Մահ» բառը իմ ականջների համար որոտում չէ, իմ գլխի վերևում չի երերում դամոկլյան սուրը… ես պատրաստ եմ ու միշտ էլ պատրաստ կլինեմ մեռնելու»:
Չնչահեղձության տանջանքներն ավելացան, դրանց հետ աճեց նաև արիությունն ու Երկնքի հանդեպ հայրենաբաղձությունը: Աղոթեց ու հաճախակի համբուրեց իր ձեռքի խաչը:
«Ո՛վ աստվածային Սիրտ Հիսուսի, թո՛ղ քո կամքը լինի՝ առողջ լինեմ, թե մեռնեմ: Ամեն բան Քո աստվածային Սրտին եմ հանձնում», Ո՛վ ամենասուրբ Սիրտ, բոլոր հայրերի սրտերից ամենալավը: Ե՞րբ պետք է քեզ մոտ` Երկինք գամ: Հիսուսի Ամենասուրբ Սրտի միջոցով ամեն բան կզոհեմ քավարանի հոգիների համար: Երանի՛, թե ննջեցյալների օրը բոլորը քավարանից ազատվեն: Նրանք իմ հավանական գալուստը պետք է ավետեն սրբերին»:
Քնել չկարողացավ, շունչը գնալով ծանրացավ ու արագացավ, խարտյաշ գանգուրները քրտինքի մեջ էին, երեսը` վառվում էր, բայց ճակատը` անդորրության մեջ էր:
«Մեռնելը բնավ դժվար չէ, ընդհակառակը շատ դյուրին է, մանավանդ այն ժամանակ, երբ մարդը Աստծո պատվիրանները պահում է: Չորրորդ պատվիրանը ինձ համար այնքան նվիրական էր, ինչպես Աստծո մյուս պատվիրանները: Բոլոր մարդիկ պետք է միմյանց սիրեն և օգնեն: Իմ սիրելի հորը, բոլորին մաղթում եմ երջանկություն և Աստծո օրհնությունը»:
Հետո, լի ջերմեռանդությամբ, Սբ. Հաղորդություն ստացավ և ասաց.
«Իմ կյանքը սիրով զոհում եմ բոլոր մարդկանց համար, որպեսզի նրանք միմյանց սիրեն և համբատար դառնան»:
Մահը շուտով եկավ. հոգնած հոգին բաժանվեց մարմնից և գնաց միանալու Հիսուսի Սրտին: