Ժողովրդապետ Սոչի, Ադլեր քաղաքներում (Ռուսաստան)
Ծնվել է 04.07․1974-ին ՀՍՍՀ Նոյեմբերյանի շրջանի գյուղ Շավարշավանում (այժմյան Տավուշի մարզի գյուղ Կոթի)։
1991թ․-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։
Սովորել և աշխատել է տարբեր հաստատություններում։
2013-2018թթ․-ին ավարտել է հռոմ- կաթողիկէ Մարիա-Մայր Եկեղեցու բարձրագույն ճեմարանը (ք. Կարագանդա, Ղազախստան)։
24․06․2018թ.-ին ձեռնադրվել է քահանա Մոսկվայի Անարատ Հղության Մայր Տաճարում։
Նույն թվականին նշանակվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկէ ժողովրդավարության փոխժողովրդապետ։
2020թ․-ից ստանձնել է Սոչիի և Մերձսևծովյան ափի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկե ժողովրդապետության ժողովրդապետի ժամանակավոր օգնականի պաշտոնը:
2022 թ․- ին անժամկետ նշանակվել է նույն եկեղեցու փոխժողովրդապետ։
Զուգահեռ օգնում է Լատին (Հռոմեական ծեսով) Կաթողիկէ եկեղեցուն։