Բաժիններ՝ Հոգևորականներ
  • Տ. Ռուբեն Քհն. Միսիսյան

    Ջավախքի Բավրայի, Կարտիկամի և Խուլգումոյի ժողովրդապետ


    Ծնվել է 25․08․1970թ․-ին Բեյրութում։

    Նախնական ուսումը ստացել է Ս․ Քառասնից Մանկանց վարժարանում, որից հետո փոխադրվել է Բեյրութի Մխիթարյան ճեմարան, այնուհետև՝ Իտալիայի Սուրբ Ղազար Վանք։ Հինգ տարի անց վերադարձել է Բեյրութ, ապա Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանք։

    Ծառայել է Սուրբ Հարություն եկեղեցում որպես լուսարար։Վերադառնալով Լիբանան՝ մաս է կազմել կաթողիկէ եկեղեցու կողմից կազմակերպված ամուսնացյալ քահանաների պատրաստման խմբին։
    Փիլիսոփայության և աստվածաբանության գիտելիքները ստացել է Սուրբ Անտոն համալսարանում։
    Փոխադրվել է Անթիլիասի վանք, ապա 2004թ․-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա Պարսկաստանում։ Հինգ տարվա ծառայությունից հետո վերադարձել է Բեյրութ, որտեղ ծառայել է ևս ինը տարի։
    Ներկայումս հանդիսանում է Ջավախքի Բավրայի, Կարտիկամի և Խուլգումոյի հայ կաթողիկէ համայնքների ժողովրդապետ։

Օրացույց

Օրացույց