Ծինուբան, Աբաթխև, Նաոխրեբ և Ղուլալիս գյուղերի ժողովրդապետ
Ավագանի անունը՝ Մարտիրոս
Ծնվել է 15.04.1963թ.-ին։ Քահանայական ուսումը ստացել է հեռակա կարգով՝ Հ. Էմմանուել Տապպաղյանի հսկողությամբ և կրթությամբ:
1996-2001թթ. քննություն է հանձնել Տէր Ներսես Արք. Տեր-Ներսեսյանի մոտ։
Քահանա է ձեռնադրվել 2001թ.-ին գ. Ծինուբանի Սուրբ Աստվածամոր եկեղեցում, Տէր Ներսես Արք. Տեր-Ներսեսյանի ձեռամբ։
Ներկայումս ծառայում է Ծինուբան, Աբաթխև, Նաոխրեբ և Ղուլալիս գյուղերում: