Բաժիններ՝ Հոգևորականներ
  • Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Մեծ Սեպասարի, Բավրայի, Սիզավետի, Ղազանչիի և Սարագյուղի ժողովրդապետ, Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի պատարագիչ


    Ծնված՝ 21.02.1983թ., ք. Գյումրի, ՀՀ:

    Դպրոցական ուսումը ստացել է Գյումրիի Լորդ բայրոնի անվան թիվ 20 անգլերեն լեզվի թեքումով միջնակարգ դպրոցում (1989-1996թթ.), ապա՝ Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի հումանիտար բաժնում (1997-1999թթ.):

    Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի Պետական Համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում (1999-2003թթ., 2004-2005թթ.) և ստացել «Աստվածաբանության մագիստրոսի» կոչում՝ եկեղեցագիտություն մասնագիտությամբ, ավարտաճառի թեման՝ «Վլ. Սոլովյովի համամիասնության մասին փիլիսոփայությունը»։

    2005-2007թթ. ծառայել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում՝ որպես սերժանտ՝ հրետանային հետախույզի մասնագիտությամբ։

    2007-2010թթ. աշխատել է հեռուստալրագրող՝ Շանթ հեռուստաընկերությունում;

    2010թ. սեպտեմբերի 26-ին պսակվել է Աննա Գալստյանի հետ, այժմ ունի երեք զավակ։

    2010-2013թթ. աշխատել է «Ռադիո Մարիամ» հիմնադրամում՝ որպես լրագրող և թարգմանիչ։

    2013-2015թթ. աշխատել է Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում՝ որպես պաշտոնական կայքի լրագրող և պատասխանատու, միաժամանակ պատրաստվելով հոգևոր ծառայության։

    2016թ. ապրիլի 2-ին ձեռնադրվել է քահանա՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի, Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում։

    Նույն թվականին նշանակվել է փոխժողովրդապետ Ղազանչի, Սիզավետ, Հովտուն և Արփենի համայնքների:

    2017թ. նշանակվել է ժողովրդապետ Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա, Սիզավետ և Սարագյուղ համայնքների, որտեղ ծառայում է մինչ օրս,

    2017թ. նշանակվել է Հայկական Կարիտասի բոլոր կենտրոնների Հոգևոր խորհրդատու և սպասավոր։

    2023թ. սկսել է ծառայել նաև Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցում՝ որպես հոգևոր սպասավոր։

    2024թ. հունվարից ստանձնել է նաև Մարիամի Լեգեոնի Կովկասի «Մայր իմաստության» Կուրիայի հոգևոր առաջնորդությունը:

    Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:

Օրացույց

Օրացույց