Բաժիններ՝ Հոգևորականներ
  • Տ. Կոմիտաս Քհն. Դավեյան

    Երեւանի Սբ․ Գրիգոր Նարեկացի Հայ Կաթողիկէ եկեղեցու ժողովրդապետ


    Ծնվել է 1977 թ․-ի սեպտեմբերի 1-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում:

    Սովորել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում: 1990 թ.-ից սկսած, երբ գյուղն ունենում է իր ժողովրդապետն՝  ի դեմս Հ. Կոմիտաս վրդ. Մանուկեանի, մաս է կազմել նախ եկեղեցու երգչախմբին եւ ապա ծառայել է սուրբ պատարագներին: Մկրտվել է 1993 թ.-ի հունիսի 15-ին Փանիկի Սբ. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Հ. Կոմիտաս վրդ. Մանուկեանի:

    1993 թ․-ի հուլիսի 1-ից Փանիկի ժողովրդապետ եւ հոգեւոր ուսուցիչ Հ. Կոմիտաս վրդ. Մանուկեանի միջնորդությամբ տեղափոխվել է Վենետիկի Սբ․ Ղազար Մխիթարյան միաբանության մայրավանք եւ չորս տարի ուսանել է Մուրադ Ռաֆայելյան վարժարանում։

    Վարժարանն ավարտելուց հետո՝ 1997 թ․-ի հոկտեմբերի 5-ին, Հ. Կոմիտասի մահից մեկ ամիս անց, մայրավանքում սկսել է նորընծայության տարին եւ անվանափոխվելով՝ դարձել եղբ․ Կոմիտաս՝ ի հիշատակ եւ որպես երախտագիտության վառ ապացույց նրա կյանքում բացառիկ դեր ունեցած Հայր Կոմիտասի։

    1998 թ․-ին բարձրագույն կրթություն ստանալու նպատակով տեղափոխվել է Պադովա քաղաք եւ սովորել Պադովայի Եպիսկոպոսական Ճեմանարում։ Այնտեղ ուսումասիրել է փիլիսոփայություն, աստվածաբանություն եւ հայրաբանություն։

    2000 թ.-ին տեղափոխվել է Հռոմ եւ Հռոմի Քահանայապետական Սալեզյան համալսարանում ուսումնասիրել է հոգեբանություն։

    2001 թ․-ին Հայր Ներսես Տէր Ներսեսեանի թույլտվությամբ եւ օժանդակությամբ, արդեն որպես թեմական ուսանող, սովորել է Հռոմի Քրիստոսի Լեգիոնականներ միաբանության REGINA APOSTOLORUM համալսարանում եւ այնտեղ ավարտել փիլիսոփայության բակալավրը։

    2002 թ․-ին սովորել է արեւելյան աստվածաբանություն Հռոմի Քահանայապետական Արեւելյան համալսարանում։ Ուսմանը զուգահեռ աջակցություն է ցուցաբերել Վատիկանյան Ռադիոյի հայկական լրատվական բաժնում:

    2003 թ․-ին շարունակել է աստվածաբանական ուսումը Հռոմի Սբ. Թովմաս Աքվինացուն նվիրված Դոմենիկյան ANGELICUM համալսարանում։

    2004թ․-ին Հայ առաքելական եկեղեցու վարդապետությունն ավելի լավ ուսումնասիրելու նպատակով տեղափոխվել է Հայաստան եւ սովորել Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության բաժնում։

    2005 թ-ին ամուսնացել է։

    2006 թ․-ին ավարտել է ԵՊՀ֊ի աստվածաբանության բակալավրը։

    2006 – 2008 թթ․-ին սովորել եւ ավարտել է ԵՊՀ֊ի աստվածաբանության մագիստրատուրան։

    2006 ֊ 2016թ․-ից ուսմանը զուգահեռ աշխատել է որպես զբոսավար։

    2016 թ․-ի մայիսի 1-ին ձեռնադրվել է սարկավագ։

    2016 թ․-ի հոկտեմբերի 8-ին Գյումրու Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ եկեղեցում, Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասեանի ձեռամբ, ձեռնադրվել է քահանա՝ դառնալով Տեր Կոմիտաս քահանա Դավեյան։

    Քահանայական ձեռնադրությունից անմիջապես հետո նշանակվել է ժողովրդապետ Երեւանի Սբ․ Գրիգոր Նարեկացի Հայ Կաթողիկէ ժողովրդապետությունում։

    2019 թ․-ից մինչեւ 2023 թ. շարունակել է  նվիրական գործը որպես Երեւանի Սբ․ Գրիգոր Նարեկացի Հայ Կաթողիկէ ժողովրդապետության պատասխանատու եւ Սրբոց Հրեշտակապետաց ճեմարանի հոգեւոր hայր։

    2020 թ․-ին լույս աշխարհ է եկել որդին՝ Արմանը։

    2023 թ.-ի սեպտեմբերից մինչ օրս կրկին հանդիսանում է Երեւանի Սբ․ Գրիգոր Նարեկացի Հայ Կաթողիկէ եկեղեցու ժողովրդապետ։

Օրացույց

Օրացույց