Թբիլիսի և Տամբովկայի հայ կաթողիկէների ժողովրդապետ
Ծնվել է 21.05.1970թ-ին Ռուսաստանի Պերմ քաղաքում, մեծացել է Վրաստանում՝ Թբիլիսիում: Հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ գերմանացի: Ավագ դպրոցն ավարտելուց հետո՝ 1988 – 1993թթ. ծառայել է սովետական և վրացական բանակում: Այնուհետև աշխատել է կոշիկի գործարանում որպես դիզայներ:
Սովորել է Նովոսիբիրսկում՝ Հիսուսյան Միաբանության դպրոցում (1999-2000 թթ.), ապա՝ Սանկտ Պետերբուրգի թեմական ճեմարանում (2000-2003 թթ.)։ 2005-2007 թթ. սովորել է աստվածաբանություն Վերոնայի Սան Զենո աստվածաբանության ֆակուլտետում և Թբիլիսիի աստվածաբանական ուսումնարանում։
Քահանա ձեռնադրվել է 2007 թ. նոյեմբերի 21-ին Թբիլիսի քաղաքում, 2009 թ-ին նշանակվել է Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Գյումրի քաղաքում (Հայաստան)։
2010 թ-ին նշանակվել է Թբիլիսիի Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ:
2016 թ-ից նաևՆինոծմինդայի շրջանի Նոր Խուլգումո (Տամբովկա) գյուղի ժողովրդապետն է:
Տիրապետում է հայերեն, ռուսերեն, վրացերեն, իտալերեն լեզուներին: