• 2016թ. Երիտասարդության համաշխարհային օրվա (JMJ) համար Լեհաստանը պատրաստ է հյուրընկալել մինչև 700 հայ երիտասարդ.Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հարցազրույցը

    2016թ. Երիտասարդության համաշխարհային օրվա (JMJ) համար Լեհաստանը պատրաստ է հյուրընկալել մինչև 700 հայ երիտասարդ.Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հարցազրույցը


     2016թ.ամռանը Լեհաստանի Կրակով քաղաքում նախատեսվում է կազմակերպել «Երիտասարդության համաշխարհային օր» (այսուհետ՝ ԵՀՕ) ուխտագնացության հերթական հանդիպումը:

     Այս միջազգային միջոցառումը կազմակերպվում է 1986թ.մարտի 23-ից ի վեր, երբ տեղի ունեցավ ԵՀՕ առաջին ուխտագնացությունը, Հռոմում: Այս, արդեն ավանդական դարձած, միջոցառման սկիզբն ազդարարեց Ս. Սրբազան Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի 1985թ. մարտի 31-ի առաքելական նամակն՝ ուղղված աշխարհի երիտասարդությանը: Նման մասշտաբային միջոցառման նպատակը երիտասարդներին համախմբելն է հոգևոր նպատակների շուրջ, Ավետարանական հույսի շուրջ, հրավիրելն է՝ Աստծո և աստվածային ճշմարտությունների մասին խորհդածելու և, իհարկե, Եկեղեցու նպատակների համար միասնաբար Տիրոջն աղոթելու: ԵՀՕ-ը մոտ մեկ շաբաթ տևողությամբ տարաբնույթ միջոցառումների շարք է՝ աղոթքներ, հոգևոր թեմաներով սեմինարներ, զրույցներ, Ճանապարհ Խաչի և հանդիպում Սրբազան Քահանայապետի հետ: Միջոցառումներին մասնակցել են տասնյակ հազարավոր ուտավորներ՝ աշխարհի տաբեր երկրների կաթողիկե համայնքներից, միմյանց հետ կիսելով ուխտագնացության դժվարություններն ու հոգևոր ապրումները, վերելքները: Վերջին երկու հանդիպումներին, որոնք տեղի ունեցան 2011 և 2013 թվականներին՝ Իսպանիայում և Բրազիլիայում, մասնակցում էին նաև հայ երիտասարդներ՝ կաթողիկե և առաքելական համայնքներից:

     2016թ. ԵՀՕ-ը նախատեսվում է անցկացնել հուլիսի 26-31-ը: Կրակովում կազմակերպելը խորհրդանշական է.ազգությամբ լեհ Ս. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը, ով տվեց մեկնարկն այդ միջոցառման, նախքան Քահանայապետ ընտրվելը, Կրակովի արքեպիկոպոսն էր: Կրակովում է գտնվում նաև Ս. Հովհաննես Պողոս Բ-ի կենտրոնը, որը սրբավայր է դարձել, հիմնվել է 2006թ.:

     Ինչպես նախատեսված է, 2016թ. ուխտագնացությանը կմասնակցեն ավելի մեծ թվով հայ երիտասարդներ: Այս անգամ ուխտագանցության նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ Լեհաստանում 2015թ. հունվարի վերջին կազմակերպված ժողովներին մասնակցելու է հրավիրվել նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը: Սրբազան Հայրը Radio Vatican-ի հայկական բաժնի լրագրողի հետ իր հարցազրույցում հայտնել է, որ նախապատրաստական աշխատանքներին, որոնք տեղի են ունեցել Լոմժա քաղաքում, մասնակցել են Բելոռուսիայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Հայաստանի (երկու երիտասարդ՝ հայ կաթողիկե առաջնորդարանից) և շատ այլ երկների երիտասարդներ: Ինչպե՞ս լավագույնս կազմակերպել 2016 հանդիպումը.սա է աշխատանքային հիմնական խնդիրը: Սրբազանը հայտնել է, որ նախապես մտածում էր 2016թ. ԵՀՕ-ին մասնակցելու համար Լեհաստան ուղարկել մոտ 100 երիտասարդ, բայց օրերս ուրախությամբ տեղեկացել է, որ Լեհաստանը Հայաստանից կարող է ընդունել մինչև 700 երիտասարդ: «Հայաստանի եղբայրակից սրբազանների հետ հաղորդակցության մեջ մտնելուց հետո որոշեցինք, որ ոչ միայն հայ կաթողիկէ, այլև հայ առաքելական երիտասարդությունն էլ միասնաբար մասնակցեն այդ համաշխարհային օրվան».ասել է Սրբազան Հայրը: Մինչ օրս հայ կաթողիկե և առաքելական երիտասարդները մասնակցել են՝ ներկայացված լինելով առանձին համայնքներից, բայց Հայ Եկեղեցու ինքնության ամբողջական ներկայություն, մեծաթիվ միասնական մասնակցություն չի եղել, շեշտել է Սրբազանը:

     Վերջում նշենք նաև, որ Լեհաստանի հայ կաթողիկե համայնքը ևս Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի հովվության ներքո է: Այն իր հոգևոր նվիրապետությամբ Լեհաստանում հաստատվել է դեռևս 16-րդ դարում: Ներկայում լեհական ազգանուններով երկու հայ վարդապետներ ծառայում են Լեհաստանի հայ կաթողիկէ համայնքում:

    Հայաստանը ներկայացնող երիտասարդները պատմում են, որ հանդիպումների ժամանական ներկայացրել են, թե Հայաստանում երիտասարդները ինչպես են պատրաստվում ԵՀՕ-ին: Օրինակ, 2015թ. փետրվարին Թորոսգյուղում կազմակերպվելիք սեմինարի ընթացքում նախատեսում են երիտասարդներին տեղեկություններ հաղորդել 2016թ. ԵՕՀ-ի մասին՝ նաև պարզելու համար այն թիրախային խումբը, որը պետք է օգնի 2016թ. ուխտագնացության կազմակերպչական հարցերում: Հայ Երիտասարդների ուխտագնացության ֆինանսավորման համար նախատեսվում է կազմակերպել հանգանակություն լեհական համայնքներում (թեմի կաթողիկե հոգևորականների և եկեղեցասեր երիտասարդ կամավորականների նախաձեռնությամբ): Հանգանակությունը ավելի արդյունավետ կազմակերպելու համար հայ երիտասարդներին խնդրել են պատրաստել տեսահոլովակ՝ ԵՀՕ-ին ընդառաջ իրենց սպասումների մասին: Առաջարկվել է նաև Հայաստանից ուղարկել ձեռագործ աշխատանքներ կամ հայկական մշակույթի նմուշներ՝ հատուկ կայքի միջոցով հանգանակություն-վաճառք կազմակերպելու համար, իսկ հավաքված գումարը հատկացնել հայ ուխտավորների ճանապարհածախսն ու այլ ծախսերը հոգալու նպատակին: Հայ երիտասարդներին ուխտագնացության օրերին հյուրընկալելու պատրաստակամություն են հայտնել մի քանի լեհական թեմերի հոգևորականներ և կամավորականներ, ովքեր արդեն պատրաստել են ուխտագնացության միջոցառումները իրենց թեմերում կազմակերպելու մանրամասն ծրագրեր: Հայ երիտասարդները, որպես համագործակցության սկիզբ, այցելել են Պլոտսկի թեմ, հանդիպել տեղի երիտասարդներին, ովքեր ներգրավված են ԵՀՕ-ի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներում:

     Հայ երիտասարդները նշում են, որ լեհ երիտասարդները մեծ ոգևորությամբ են սպասում 2016թ. ԵՀՕ-ին և ակտիվորեն ներգրավված են նախապատրաստական աշխատանքներում: Լեհաստանում ԵՀՕ-ն կազմակերպվելու է 2-րդ անգամ, առաջինը կազմակերպվել է 1991թ., Չեստոչովայում:

    logo_EN10966794_801296513280204_188320114_nDSC00594DSC00602DSC00636DSC00639

Օրացույց

Օրացույց