• Վախճանվել է Թերեզ Մուրադյանը՝ Արհ. Տ. Միքայել Եպս. Մուրադյանի մայրը

    Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի


    Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդարանը՝ ի դեմս Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի և հոգևոր դասի, խորին ցավակցություն է հայտնում Հյուսիսային Ամերիկայի և Կանադայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Միքայել Եպս. Մուրադյանին և Մուրադյան ընտանիքին՝ Թերեզ Մուրադյանի վախճանի գույժը ստանալու կապակցությամբ:

    Թերեզ Մուրադյանը ծնվել է Լիբանանում, 1931թ. հոկտեմբերի 18-ին: Թերեզը վեց զավակների մայր էր՝ երեք որդու և երեք դստեր: Զավակներից երկուսին նվիրեց Աստծո ծառայության՝ Արհ. Տ. Միքայել Եպս. Մուրադյանը և Անարատ Հղության միաբանության անդամ ք. Հակինթա Մուրադյանը:

     

    Զավակները պատմում են, որ Թերեզ Մուրադյանը սրբակյաց, աղոթասեր կին էր, օրինակելի մայր, որ հոգևոր լավ դաստիարակություն է տվել իր զավակներին:

     

    Թերեզ Մուրադյանը մահացել է 2019թ. հունվարի 13-ին, Ֆրանսիայում, երկարատև հիվանդությունից հետո:

     

    Հայ կաթողիկէ հոգևորականներն իրենց աղոթքներն են վերառաքում առ Աստված՝ Թերեզ մայրիկի հոգու հանգստության համար:

     

Օրացույց

Օրացույց