«Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ուժեղ եք եւ դուք հաղթեցիք չարին», Ա Հվհ. 2,14
Այս համարի մեջ առավել շատ ներկայացված են Բավրայի երիտասարդական միության երիտասարդների հեղինակած հոդվածները: Իմ խնդրանքով և թեմատիկ առաջարկներով յուրաքանչյուրը գրել է այն թեմայով, որն իր սրտին առավել մոտ է՝ գյուղի հոգեւոր պատմության մասին, գրականության, սոցիալական աշխատանքի և հոգևորի առնչության, մարդասիրություն մասին՝ և այս ամենը՝ քրիստոնեության լույսի ներքո: Պետք է ասել, որ ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, որոնց հնարավորությունները, հույս ունեմ, Աստծո կամքով, բացահայտել ու զարգացնել որքան հնարավոր է շատ՝ միշտ առաջնորդվելով Ավետարական տեսլականով և մարդ անհատի լիարժեք զարգացման հեռանկարով: Այս թերթը մի հարթակ է՝ երիտասարդների ինքնադրսևորման, ինքնագնահատման և զարգացման:
Երիտասարդների հոդվածներից բաից, անշուշտ ընդգրկել ենք նաև հոգևոր հոդվածներ, քրիստոնեական ուսմունքի էջեր եւ Սիրտ Հիսուսի ջերմեռանդության նվիրված հոդվածներ:
Բարի՛ ընթերցանություն:
PDF տարբերակը՝ Կանթեղ Գ հուլիս 2020
Տ. Հովսեփ Գալստյան