Սրբազան Քահանայապետի ուղերձը՝ Հիվանդների 25-րդ համաշխարհային օրվա կապակցությամբ:
«Զարմանալի են Աստծո գործերը. «Ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար».Ղկ.,1:39: Սա Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի՝ հիվանդների 25-րդ համաշխարհային օրվան նվիրված ուղերձի խորագիրն է: Հիվանդների համաշխարհային օրը կնշվի 2017թ. փետրվարի 11-ին՝ Տիրամայր Լուրդի տոնին:
Ներկայացնում ենք ուղերձի ամբողջական տեքստը՝ ստորագրված դեկտեմբերի 8-ին՝ Անարատ Հղության Տոնին:
«Սիրելի՛ եղբայրներ ? քույրեր
Հաջորդ փետրվարի 11-ին, համայնական Եկեցեցին յուրահատուկ ձ?ով տոնելու է հիվանդների 25-րդ համաշխարհային օրը Տիրամայր Լուրդի եկեղեցում: Այս տարվա տոնի թեման է «Զարմանալի են Աստծո գործերը. «Ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար».Ղկ.,1:39: Տոնը հաստատվել է իմ նախորդի՝ Սբ. Հովհաննես Պողոս 2-րդի կողմից՝ 1992թ. ? առաջին անգամ տոնվել Տիրամայր Լուրդի եկեղեցում՝ 1993թ.: Այս օրը մի հնարավորություն է՝ անդրադառնալու, հատկապես, հիվանդների կարիքներին ? ընդհանրապես բոլոր նրանց կարիքերին, ովքեր տառապում են: Սա նա? մի առիթ է նրանց համար, ովքեր մեծահոգությամբ օգնում են հիվանդներին՝ սկսած ընտանիքի անդամներից, առողջահապության աշխատակիցներից ու կամավորներից, որպեսզի շնորհակալություն հայտնեն Տիրոջն՝ իրենց տկար եղբայրներին ու քույրերին ընկերակցելու Աստվածատուր կոչման համար: Այս տոնակատարությունը նա? Եկեղեցուն տալիս է թարմացված հոգ?որ էներգիա, որպեսզի այն ավելի լիարժեքոր իրականացնի իր առաքելության հիմնարար մասը, որը ներառում է ծառայելը՝ աղքատներին, տկարներին, տառապյալներին, թշվառներին ու անտեսվածներին: Անշուշտ, աղոթքը, Հիվանդների օծման, Սբ. Պատարագի խորհրդակատարությունները ? բիոէթիկական ու աստվածաբանա-հովվական սեմինարը, որը անցկացվելու է Տիրամայր Լուրդի եկեղեցում այդ օրերին ստեղծելու է նոր ? նշանակալի ավանդներ այդ ծառայության համար:
Նույնիսկ հիմա, ես հոգեպես ներկա եմ Massabielle քարանձավում, Անարատ Կույսի արձանի առջ?, որտեղ Ամենակարող Տերը մեծ գործեր է կատարել մարդկության ազատագրման համար: Իմ մտերմությունն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ մեր տառապյալ եղբայրներին, քույրերին ? ձեր ընտանիքներին, ինչպես նա? իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր տարբեր գործառույթներ ունեն ծառայության ? ամբողջ աշխարհի առողջապահության կառույցների մեջ, ովքեր ձեր խնամքի, բուժման ու ամենօրյա բարեկեցության համար աշխատում են վարպետորեն, պատասխանատվությամբ ? նվիրումով: Ես քաջալերում եմ բոլորիդ, հիվանդներին, տառապյալներին, բժիշկներին, բուժքույրերին, ընտանիքի անդամներին ? կամավորներին ի դեմս Մարիամի, Ով տկարների Առողջությունն է, տեսնել յուրաքանչյուր մարդկային արարածի նկատմամբ Աստծո սիրո վստահելի նշանը ? Նրա կամքին ընդառաջ գնալու մոդելը: Թո՛ղ, որ խոսքով ու խորհուրդներով սնուցված հավատքի մեջ միշտ գտնեք այն ուժը, որն անհրաժեշտ է Աստծուն սիրելու համար, ? նույնիսկ հիվանդության փորձության ժամանակ:
Սբ. Բերնադետի նման մենք գտնվում ենք Մարիամի աչալուրջ հայացքի ներքո: Լուրդի խոնարհ օրիորդն ասում է մեզ, որ Կույսը, ում նա կոչեց «Սիրելի Տիկին», նայեց նրան այնպես, կարծես, մի անձնավորություն նայում է մյուսին: Այդ պարզ խոսքերը նկարագրում են ամբողջական մի հարաբերություն: Բերնադետը՝ այդ աղքատ, անկիրթ ու հիվանդ աղջիկը զգաց, որ Մարիամն իրեն նայում է որպես անհատի: Սիրելի Տիկինը նրա հետ հարգանքով ու առանց վերամբարձ տոնի է խոսում: Սա հիշեցնում է մեզ, որ յուրաքանչյուր մարդ է ? մնում է մարդկային էակ, ուստի հարկ է մարդուն վերաբերել հենց այդ նկատառումով: Հիվանդներն ու հաշմանդամները կյանքում ունեն իրենց սեփական անքակտելի արժանապատվությունն ու առաքելությունը: Նրանք երբեք չեն դառնում պարզապես առարկաներ: Եթե անգամ նրանք հանդես են գալիս պասիվությամբ, ապա իրականության մեջ երբեք այդպես չէ:
Դեպի Լուրդի անձավ կատարած իր այցելությունից հետո, իր աղոթքի շնորհիվ, Բերնադետն իր տկարությունը դարձրեց աջակցություն՝ այլոց համար: Իր սիրո շնորհիվ նա կարողացավ հարստացնել իր մերձավորներին ?, նախ?առաջ, իր կյանքն առաջարկեց՝ մարդկության փրկության համար: Այն փաստը, որ Սիրելի Տիկինը խնդրեց նրան աղոթել մեղավորների համար, հիշեցնում է մեզ, որ տկարներն ու տառապյալները ոչ միայն ցանկանում են բուժվել, այլ? ճշմարտապես քրիստոնեական կյանք ապրել՝ նույնիսկ նվիրվելով որպես Քրիստոսի ճշմարիտ առաքյալ աշակերտներ: Մարիամը Բերնադետին տվեց հիվանդներին ծառայելու կոչումը ? խնդրեց նրան դառնալ գթության քույր, մի առաքելություն, որը նա կատարեց այնպիսի մի օրինակելի ձ?ով, որը մոդել դարձավ յուրաքանչյուր առողջապահական աշխատակցի համար: Եկե՛ք Անարատ Մարիամից խնդրենք հիվանդներին միշտ որպես անձնավորություններ ընդունելու պարգ?ը, ովքեր անշուշտ օգնության կարիք ունեն՝ երբեմն նույնիսկ ամենահասարակ բաներում, սակայն ովքեր իրենք էլ ունեն իրենց պարգ?ը, որպեսզի կիսեն այն մյուսների հետ:
Մարիամի հայացքը, որը սփոփանք է տառապյալներին, լուսավորում է Եկեղեցու դեմքը՝ տառապյալներին ու կարիքավորներին ծառայելու իր ամենօրյա հանձնառության ժամանակ: Տառապյալների ? հիվանդների համար մխիթարության այս թանկարժեք պտուղները պատճառ են՝ երախտագիտություն հայտնելու Տեր Հիսուս Քրիստոսին, Ով ըստ Աստծո կամքի, դարձավ մեզնից մեկը՝ կրելով նույնիսկ խաչելությունը՝ հանուն մարդկության փրկության: Քրիստոսի՝ Մարիամից ծնված Աստծո Որդու կողմից ցույց տրված համերաշխությունը մեզ հետ Աստծո ողորմած ամենազորության արտահայտությունն է, որ հայտնվում է մեր կյանքում, հատկապես, երբ կյանքն թույլ է, ցավով լի, նսեմացված, արհամարհված ? տառանքի մեջ: Այդ համերաշխությունը կյանքը լցնում է հույսի զորությամբ, որը կարող է պահպանել մեզ ? ունակ դարձնել նորից բարձրանալու:
Մարդկության ու հավատքի այս մեծ հարստությունը չպետք է շռայլվի: Ընդհակառակը, այն պետք է ոգեշնչի մեզ, որպեսզի մենք բացէ ի բաց խոսենք մեր մարդկային թուլությունների մասին ? լուծենք ներկայիս առողջապահության ? տեխնոլոգիայի մարտահրավերները: Հիվանդների համաշխարհային Օրվան թո՛ղ որ մենք գտնենք նոր խթան, որպեսզի աշխատենք կյանքի, առողջության ? շրջակա միջավայրի հանդեպ հարգանքի մշակույթի աճման համար: Թո՛ղ այս օրը նա? ոգեշնչում լինի նոր ջանքերի համար, որպեսզի պաշտպանենք անհատների ամբողջականությունը ? արժանապատվությունը՝ բիոէթիկական հարցերի, խոցելի խմբերի ? շրջակա միջավայրի պաշտանության նկատմամբ ճիշտ մոտեցման միջոցով:
Հիվանդների 25-րդ համաշխարհային օրվան ?ս մեկ անգամ բժիշկներին, բուժքույրերին, կամավորներին ? բոլոր այն նվիրյալ անձանց, ովքեր ծառայում են հիվանդներին ու կարիքավորներին, առաջարկում եմ իմ աղոթական աջակցությունն ու քաջալերումը: Ողջունում եմ նա? եկեղեցական ու հասարակական կառույցներին, որոնք աշխատում են այս նպատակով, ? այն ընտանիքներին, ովքեր սիրով հոգ են տանում իրենց հիվանդների մասին: Աղոթում եմ, որ բոլորը լինեն Աստծո սիրո ներկայության ուրախալի նշանները ? ընդօրինակեն Աստծո բազմաթիվ բարեկամների լուսավոր կյանքի վկայությունը, հատկապես՝ Աստծո Սբ. Հովհաննեսի ? Լելիսի Սբ. Կամիլիուսի՝ հիվանդանոցների ու առողջապահության աշխատակիցների սրբերի, ? Մայր Թերեզա Կալկաթացու՝ Աստծո սիրո առաքյալի:
Սիրելի՛ եղբայրներ ? քույրեր, հիվանդներ, առողջապահության աշխատակիցներ ? կամավորներ, ես խնդրում եմ ինձ հետ միասին աղոթել Մարիամին: Թո՛ղ որ նրա մայրական բարեխոսությունը պահպանի ? ուղեկցի մեր հավատքին ? մեզ համար Իր Որդուց ընդունի հույսը՝ բուժվելու ? առողջության մեր ճամփորդության ընթացքում, ընդունի զգացումը՝ եղբայրության ու պատասխանատվության, նվիրում՝ մարդկության ամբողջական (integral) զարգացմանը ? ուրախությունը՝ երախտագետ լինելու, ամեն անգամ, երբ Աստված զարմացնում է մեզ Իր հավատարմությամբ ու գթությամբ:
Մարիա՛մ, Մա՛յր մեր,
Ի մեջ Քրիստոսի, մեզ բոլորիս ընդունում ես որպես որդի կամ դուստր:
Պահպանի՛ր մեր սրտերում վստահ սպասումը,
սատարի՛ր մեզ՝ մեր տկարության ու տառապանքի մեջ,
? առաջնորդի՛ր մեզ դեպի Քրիստոս՝ քո Որդին ? մեր եղբայրը:
Օգնի՛ր մեզ, որ ինքներս մեզ վստահենք Հայր Աստծուն,
Ով մեծամեծ գործեր է կատարում:
Իմ աղոթքներում մշտապես հիշելով ձեզ,
սրտանց բաշխում եմ բոլորիդ իմ Առաքելական Օրհնությունը»:
Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը