• Ազատագրվել են Հալէպի մի քանի թաղամասեր, այդ թվում՝ Սուրբ Գևորգ եւ հիսուսյանների Սրբոց Վարդանանց եկեղեցիները

    Հալեպի բնակչության համար, կարծես, սկսել է երևալ լույսը՝ թունելի վերջում:


     

    «Արևելք» լրատվականի տեղեկացմամբ ՝ 2012-ից պատերազմական իրավիճակի պատճառով փակված Ս.Գևորգ եկեղեցին՝ չնայած լուրջ վնասվածքներին, շարունակում է կանգուն մնալ:

    Հիշեցնենք,  որ Սուրբ Գևորգ եկեղեցին գտնվում է  Հալեպի «Սըլայման ալ հալապի» շրջանում , որը  2012-ից  ի վեր գտնվում էր  ահաբեկիչ- զինեալների  տիրապետության տակ:

    Եկեղեցու տարածքում է  գտնվում  Մարաշի հայրենակցական միության հովանավորությամբ գործող Մեսրոպյան վարժարանը, որը  հետագայում  մաս է կազմել  Սիրիայի  Ազգային Վարժարանների ցանցին: Լուսանկարներում երևում է  նաև  Հայ Հիսուսյանների  Սրբոց Վարդանանց եկեղեցին, որը  գտնվում է  Պոսթան Փաշա թաղամասում , այն   նույնպես ենթարկվել է ծանր վնասների:

    %d5%a5%d5%af

    Մեկ շաբաթ  առաջ Սիրիայի  բանակը բավական թեժ մարտեր մղելուց  հետո,  տասնյակ շրջանների հետ վերագրավեց  նաև  Հալեպի հայության համար մեծ կարևորություն ներկայացնող Պոսթան Ալ Փաշա շրջանը:

     

    Անցնող չորս տարիների ընթացքում տարբեր ահաբեկիչ խմբավորումների  տիրապետության տակ մնալուց հետո  Հալեպի «Ազգային ծերանոց»ը նույնպես անցավ  Սիրիայի  բանակի անմիջական վերահսկողության տակ:

     

    Անցնող օրերում տեղի ունեցած զարգացումները և  Սիրիայի  բանակի  գրանցած հաջողությունները կտրուկ ձևով նոր իրավիճակ են  ստեղծել  Հալեպում:

    Միջազգային լրահոսի հիմնական թեման դարձել է  Հալեպ քաղաքի զարգացումները: Այս առումով տեղին է նշել, որ հիմնվելով  առարկայական հանգամանքների վրա  քիչ չէ թիվը այն վերլուծաբանների,  ըստ որոնց Հալեպի մեծ հաղթանակի օրը մոտեցել  է և  Սիրիայի  բանակը առաջիկա օրերին  իր ամբողջական վերահսկողության տակ կառնի ոչ մայն քաղաքի արևելյան  հատվածը, այլ ամբողջ Հալեպը:

     

    BBC Arabic լրատվականի տեղեկություններով՝  Սիրիայի  բանակին հաջողվել  է իր տիրապետության տակ առնել ընդդիմադիրների ձեռքը անցած  մոտ հարյուր  շրջաններ:  Նույն աղբյուրը  հայտնում է  նաև, որ սաստիկ մարտերը շարունակվում են: Բանակը վճռական է տրամադրված՝  ամեն  գնով վերագրավել  ամբողջ Հալեպը:

     

Օրացույց

Օրացույց