• Պաստրաստություն՝ ստանալու քահանայական կարգի փոքր աստիճանները

    Ի սպասաւորութեան Սուրբ Եկեղեցւոյ


    Թբիլիսի հայ կաթողիկէ համայնքի Սուրբ Խորանի հինգ սպասավորներ, իրենց ժողովրդապետ Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանի հետ միասին մարտի 11-13-ը հյուրընկալվեցին Գյումրիի Առաջնորդարանում: Նրանք պատրաստվում են ստանալ քահանայական կարգի փոքր աստիճանները՝ որպես Եկեղեցու հանդեպ իրենց նվիրման և հավատարիմ ծառայության ամրագրում և արտահայտություն: Նրանց սիրով իր հայրական հրահանգները տվեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը՝ բացատրելով Սուրբ Խորանին ծառայելու հրեշտակային ծառայությունը էությունը և վսեմությունը՝ չբացառելով որպես վերջնանպատակ հասնելու քահանայական առավել մեծ և ամբողջական ծառայությանը՝ Քրիստոսի հոգով և նվիրումով: Եկեղեցու նկատմամբ հավատարմության և քահանայական կոչման մասին նրանց հետ հանդիպում ունեցավ նաև Հայաստանի Ավագերեց Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը: Վրացահայ երիտասարդները նաև ունեցան երգեցողության կարճ դասընթաց՝ Գյումրիի եկեղեցու երգչախմբի ղեկավար տկն. Գոհար Շախուլյանի ղեկավարությամբ:

    Սպասավորների այս եռօրյա փորձառությունը համեմվեց Գյումրիի և Հայաստանի մի քանի հնագույն եկեղեցիների և վանքերի ճանաչողական այցելություններով:

     

Օրացույց

Օրացույց