• Ամմանի հայ կաթողիկէ եկեղեցու բակում օծվեց խաչքար՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի

    Տեղադրված խաչքարը կհիշեցնի Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակներին


    2016 թվականի նոյեմբերի 20-ին Հորդանանում՝ Ամմանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու  բակում մեծ հանդիսավորությամբ  օծվեց խաչքար՝  ի հիշատակ  անցյալ դարում  մարդկության դեմ կատարված մեծագույն ոճիրներից մեկի ՝ Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների:

     

    Խաչքարն օծվեց ձեռամբ Հայաստանի, Վրաստանի,  Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ  Արհ. Արքեպիսկոպոս Տ. Ռաֆայել Մինասյանի , ով հովվական այցով գտնվում էր Հորդանանում:

     

    Սրբազան Հայրը  մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ արարողությանը ներկա էին թե հայ կաթողիկէ,  թե առաքելական մեծաթիվ  հավատավոր ժողովուրդ,  ինչպես նաև բարեսիրական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

     

    Տեղադրված խաչքարը ևս մեկ լուռ,  բայց աղաղակող  վկայություն  կդառնա մարդկության դեմ կատարվող հանցագործությունների դեմ տարվող պայքարի արդիականության ու առաջնայնության:

     

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց