• Ռմբակոծությունը խնդրի լուծում չէ.Մերձավոր Արևելքը Սուրբ Աթոռի ուշադրության կենտրոնում է

    Ռմբակոծությունը խնդրի լուծում չէ.Մերձավոր Արևելքը Սուրբ Աթոռի ուշադրության կենտրոնում է


    Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Մերձավոր Արևելքն իր ողբերգական իրադարձություններով: Սիրիական հակամարտության  կարգավորման գործում Եկեղեցու դերի մասին կարևոր դիտարկումներ է արել Դամասկոսում Հռոմի Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Արքեպս. Մարիո Զենարին, Ռադիո Վատիկանի հետ հարցազրույցի ընթացքում: «Թեև Եկեղեցին զենք չունի պատերազմելու համար, բայց ունի հոգևոր զենք, որը շատ արդյունավետ է՝աղոթքը, մարդկանց հանդիպելը, նրանց ստիպելը, որ մտածեն».ասել է Զենարին և վստահեցրել, որ Եկեղեցին խաղաղության համար պայքարի առաջին գծում է: Նա ասել է, որ խաղաղ համակեցությունը Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Հորդանանում հնարավոր է հասարակ ժողովրդի մակարդակում և կրոնական առաջնորդների միջև: Մերձավոր Արևելքում քաղաքական ու ահաբեկչական ինտրիգների բովում հայտնված ժողովուրդների ճակատագիրը մշտապես թե Քահանայապետի և թե ամբողջ Կաթողիկե Եկեղեցու ուշադրության կենտրոնում է: Քահանայապետը բազմիցս կոչ է արել միջազգային  հանրությանը միջոցներ ձեռնարկել խնդիրը լուծելու համար, բայց ոչ թե ռմբակոծությունների միջոցով: Սեպտեմբերի 29-ին ՄԱԿի-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինն իր խոսքում վերլուծելով ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառները, առաջարկել է հակամարտությունները կարգավորելու լուծումներ՝ Եկեղեցու տեսանկյունից.«Նախ, հարկ է նպաստել մշակույթների միջև երկխոսության ու փոխադարձ ըմբռնողության զարգացմանը…այս ճանապարհը պետք է դառնա միջազգային հանրության և կառավարությունների ակնհայտ նպատակը, եթե ճշմարտապես ուզում ենք խաղաղություն հաստատել».շեշտել է Կարդինալը:

Օրացույց

Օրացույց