• Ի՞նչպես լինել համբերատար.հատված՝ «Սիրո ուրախությունը» (Amoris Laetitia) փաստաթղթից
    do922 amoris laetitia

    «Ամէն դառնութիւն, բարկութիւն, զայրոյթ, աղաղակ եւ հայհոյութիւն թող վերանայ ձեզնից՝ իրենց չարութեամբ հանդերձ» (Եփ․ 4։31)։


    2 սեպտեմբերի, 2016թ.

    Սերը համբերատար է

     

    92․ Համբերատար լինել չի նշանակում թողնել, որ անընդհատ մեզ վատ վերաբերվեն, հանդուրժել ֆիզիկական ագրեսիան կամ թույլ տանք մարդկանց օգտագործել մեզ։ Մենք հանդիպում ենք խնդիրների ամեն անգամ, երբ մտածում ենք, որ հարաբերությունները կամ մարդիկ պետք է լինեն կատարյալ, կամ երբ մենք մեզ կենտրոնում ենք դնում և սպասում, որ ամեն ինչ կատարվի մեր ուզածով։ Այն ժամանակ ամեն ինչ մեզ դարձնում է անհամբեր, ամեն ինչ ստիպում է մեզ աձգանքել ագրեսիվորեն:

     

    Մինչև որ  մենք չմշակենք համբերություն, մենք միշտ արդարացումներ կգտնենք զայրացած պատասխանելու համար։ Ի վերջո մենք անկարող կդառնանք միասին ապրել, կդառնանք հակասոցիալական, անկարող կլինենք կառավարել մեր բնազդները, և մեր ընտանիքները կդառնան մարտի դաշտ։

     

    Ահա թե ինչու է Աստծո խոսքն ասում մեզ․«Ամէն դառնութիւն, բարկութիւն, զայրոյթ, աղաղակ եւ հայհոյութիւն թող վերանայ ձեզնից՝ իրենց չարութեամբ հանդերձ» (Եփ․ 4։31)։

    Համբերությունն արմատանում է այն ժամանակ, երբ ես գիտակցում եմ, որ մյուս մարդիկ ևս ունեն այս աշխարհում ապրելու իրավունք, ճիշտ այնպիսին, ինչպին կան։ Կարևոր չէ, թե արդյոք նրանք ինձ հետ են պահում, կամ քանդում իմ ծրագրերը, կամ նյարդայնացնում ինձ իրենց գործողություններով ու մտածելակերպով, կամ որ նրանք այն մարդիկ չեն, որոնք ես կցանկանայի որ լինեին։ Սերը միշտ ունի խորը կարեկցանքի զգացումը, որն օգնում է մեզ ընդունելու մյուսներին՝ որպես այս աշխարհի մի մասը, նույնիսկ այն դեպքում, երբ նա անում է այն ինչը ինձ դուր չի գալիս։

     

    Սերը ծառայում է ուրիշներին

     

    93․ Հաջորդ բառը, որ Պողոսն օգտագործեց chrestéuetai-ն է՝ ծառայում է։  Ամբողջ Աստվածաշնչում այս բառը միայն այստեղ է օգտագործված։ Այն ծագել է chrestós-ից՝ լավ մարդ, ով իր լավ լինելը ցույց է տալիս իր արարքներով։ Այստեղ, նախորդ բայի հետ սերտ նմանությամբ, այն ծառայում է որպես հաճոյախոսություն։ Պողոսը ցանկանում է հստակեցնել, որ «համբերությունը» ամբողջովին պասիվ վերաբերմունքը չէ, այլ ուղեկցվում է ակտիվությամբ, մյուսների հետ դինամիկ և ստեղծարար փոխազդեցությամբ։ Այս բառը ցույց է տալիս, որ սերը օգնում է ուրիշներին նրանց օգտի համար է։ Այս պատճառով էլ այն թարգմանվում է որպես «բարի», սերը միշտ պատրաստ է օգնության։

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց