Ինչու՞ «Կաթողիկե».Քահայապետի ընդհանուր ունկնդրության վարդապետությունը
Ինչու՞ ենք Հավատամքի մեջ ասում «Հաւատամք…ի Կաթողիկէ եւ Առաքելական Սուրբ Եկեղեցի»: Այդ բառերի իմաստի մասին է խոսել Սրբազան Քահայապետը սեպտեմբերի 17-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ: Հիշեցնելով Սբ. Կյուրեղ Երուսաղեմացու խոսքերը՝ Քահանայապետը բացատրել է, որ Եկեղեցին «Կաթողիկե», այսինքն՝ ընդհանրական է, որովհետև սփռված է ամբողջ աշխարհում, ամենուրեք սովորեցնում է ամբողջ ճշմարտությունը, որ մարդ պետք է իմանա, թե երկնային և թե երկրային բաների մասին: Այսօր Քրիստոսի փրկության ավետիսի մասին խոսվում է աշխարհի բոլոր լեզուներով: Եկեղեցին կոչվում է «առաքելական», որովհետև ծնվել է որպես առաքված՝ աշխարհում Ավետարանը տարածելու և մարդկանց հոգիների փրկությանը ծառայելու համար: Դա նշանակում է, որ ոչ մի քրիստոնյա չի կարող փակվել ինքն իր մեջ և մտածել, որ միայն ինքն է ընտրյալ, այլ պետք է քարոզի Ավետարանը, որպեսզի ուրիշներն էլ մոտենան Աստծուն, ուրիշներն էլ իր հետ միասին կիսեն Քրիստոսի պարգևած ուրախությունն ու հույսը: Ունենալ կաթողիկե և առաքելական Եկեղեցուն պատկանելու գիտակցությունը՝ նշանակում է անտարբեր չլինել ուրիշների ցավի նկատմամբ, չլինել եսակենտրոն և, որպես Քրիստոսի առաքյալների հաջորդ, գնալ և սեր, փրկության հույս քարոզել մարդկանց թե՛ խոսքով, թե՛ գործով, ասել է Սրբազան Քահանայապետը: Ունկնդրության վերջում նա հայտնել է հավատացյալներին, որ սեպտեմբերի 21-ին մեկնելու է Ալբանիա և խնդրել ընկերակցել իրեն աղոթքներով: