• Ժամանակն է, որպեսզի կրոնական առաջնորդները ավելի արդյունավետ կերպով համագործակցեն

    Ժամանակն է, որպեսզի կրոնական առաջնորդները ավելի արդյունավետ կերպով համագործակցեն


    Կրոնական հալածանքների խնդիրը օր օրի ավելի մտահոգիչ է դառնում կրոնական առաջնորդների համար: Սեպտեմբերի 10-ին Վաշինգտոնում բացվեց Արևելքի Եկեղեցիների պատրիարքների համաժողովը՝ Արևելքի քրիստոնյաների դրությունը քննարկելու և նրանց օժանդակելու միջոցներ գտնելու թեմայով: Համագումարին մասնակցում էին արևելյան եկեղեցիների հոգևոր պետերը, Արևելյան Կաթողիկե Եկեղեցիների խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, ինչպես նաև՝ քրիստոնեական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

    Ավելի վաղ՝ սեպտեմբերի 7-9-ը Բելգիայում կաթողիկե «Սենթ Էջիդիո» կազմակերպությունը և Անթվերպենի արքեպիսկոպոսությունը կազմակերպել են միջազգային համաժողով «Խաղաղությունն է ապագան, կրոնների և մշակույթների երկխոսություն» թեմայով: Համագումարն ուներ շուրջ 300 մասնակից՝ ներկայացուցիչներ տարբեր կրոններից և քրիստոնեական տարբեր եկեղեցիներից: Համագումարին մասնակցել է նաև Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը, ով մասնակիցներին է փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ողջույնի ուղերձը: Համագումարի մասնակիցներին իր ուղերձն է հղել նաև Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը, որտեղ ասված է.«Պատերազմը երբեք անհրաժեշտություն չէ և ոչ էլ անխուսափելի է… Ժամանակն է, որպեսզի կրոնական առաջնորդները ավելի արդյունավետ կերպով համագործակցեն վերքերը բուժելու և խաղաղությանը հետամուտ լինելու համար… »:

Օրացույց

Օրացույց