• Գթասրտությունը միշտ փնտրում է մարդու ճշմարիտ դեմքը.Քահանայապետի ընդհանուր ունկնդրությունը

    Գթասրտությունը միշտ փնտրում է մարդու ճշմարիտ դեմքը.Քահանայապետի ընդհանուր ունկնդրությունը


    Ինչպե՞ս է Եկեղեցին մեզ սովորեցնում գթասրտության գործեր անել: Ավետարանով.բացատրում է Սրբազան Քահանայապետը սեպտեմբերի 10-ի ընդհանուր ունկնդրության իր խոսքում: Ավետարանի գլխավոր ուղերձը մարդուն՝ գթասրտությունն է ուրիշների հանդեպ: «Եղե՛ք ողորմած, ինչպես իմ երկնավոր Հայրն է ողորմած».գրված է Ղուկասի ավետարանի 6-րդ գլխում: Հետևաբար, քրիստոնյան պարտավոր է լինել գթասիրտ: Մայր Եկեղեցին իր սրբերի կյանքով սովորեցնում է մեզ կերակրել և ջուր տալ սովյալներին ու ծարավներին, հագցնել մերկերին: Քրիստոնյա ընտանիքները միշտ բաց են եղել՝ ուրիշներին օգնելու համար: Մի ընտանիքի մասին պատմելով՝ Քահանայապետը բացատրել է, որ պետք է ուրիշների հետ կիսվել սեփական ունեցածով, թեկուզ քչով, խնամել հիվանդներին: Եկեղեցին սովորեցնում է ջերմ լինել բանտարկյալների հանդեպ, որովհետև մենք բոլորս կարող ենք նրանց նման սխալներ գործել, նրանք ավելի վատը չեն քան մեզնից յուրաքանչյուրը, բացատրել է Քահանայապետը: «Գթասրտությունը հաղթահարում է բոլոր արգելապատնեշները և օգնում է միշտ փնտրել մարդու դեմքը»: Գթասրտությունն է փոխում մարդու սիրտը և ամբողջ կյանքը: Հիշեցնելով Երանելի Մայր Թերեզայի կյանքը, թե ինչպես էր նա Կալկաթայի փողոցներում գտնում կիսամեռ մարդկանց, մխիթարում նրանց մասին կյանքի վերջին վայրկյաններին հանգիստ, մաքուր, մարդկային պայմաններում՝ Քահանայապետը հիշեցրեց, որ հարկ է այդպես հոգ տանել մեռնողների մասին: «Բավարար չէ սիրել միայն նրանց, ովքեր սիրում են մեզ…աշխարհն ավելի լավը դարձնելու համար հարկ է բարիք գործել նրանց, ովքեր չեն կարող փոխհատուցել մեզ, ինչպես Հայրն արեց մեզ՝ տալով Հիսուսին». այսպես է ավարտել իր վարդապետությունը Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը:

Օրացույց

Օրացույց