• Արխիվային նյութեր՝ Տուրցխի քահանա Տեր Ստեփանոսի (1882-1927թթ.) մասին

    Գնահատելով մեր պատմական անցյալն ու հոգևորականներին…


    31 մայիսի, 2016թ.

     Ջավախքի հայ կաթողիկէ Տուրցխ գյուղի եկեղեցու սպասավորներից մեկը՝ Ստեփան Ավետիսյանը մեր կայքին է փոխանցել պատմական կարևոր տեղեկություններ իրենց գյուղի քահանաներից մեկի՝ Տեր Ստեփան Ավետիսյանի մասին, որ Տուրցխի հոգևոր սպասավորն է եղել 1916-1920թթ.: Ուշագրավ տեղեկություններ և լուսանկարներ կան Տեր Ստեփանի ծոռնուհու տանը, որոնք հարկավոր է ավելի լավ ուսումնասիրել, ինչն էլ պատրաստվում ենք անել առաջիկայում: Առայժմ հրապարակում ենք մի քանի տեղեկություններ և լուսանկարներ, որոնք քաղված են Տեր Ստեփանի ձեռագրերից և այլ փաստաթղթերից:

     

    Տեր Ստեփանը ավագ քահանա Ավետիսյանը ծնվել է Ախալքալաքի գավառի Տուրցխ գյուղում հողագործ Հովսեփ Ավետիսյանի ընտանիքում, 1882թ.: Նախնական կրթությունը ստանալու համար հայրը 12 տարեկան հասակում տղային ուղարկել է սովորելու Կոստանդնուպոլիս: Ընդունվում է Հովհանես Կոլոտ Պատրիարքի հիմնած առաջին կանոնավոր դպրոցը՝Սկյուտարում, ուր պատրաստում էին ուսյալ եկեղեցականներ: Լինելով նշանավոր վարդապետների հատուկ խնամքի ու ուշադրության կենտրոնում, իր պարտաճանաչությամբ, ընդունակություններով կարճ ժամանակում նկատվել է բարձրաստիճան հոգևորականների կողմից:13342987_1113542012037054_8715200013573996019_n

     

     

    1908 թվականին Կոստանդնուպոլսից մեկնել է Իտալիա, նախ ընդունվել Ուրբանյան դպրանոց: Սովորել և տիրապետել է մի քանի լեզուների: Ստանալով լավ կրթություն փիլիսոփայության, բարոյագիտության, հոգեբանության և աստվածաբանության ոլորտներում՝ուղարկվել է Սարատով և ձեռնադրվել քահանա: Այնուհետև վերադարձել է հայրենի գյուղ:

     

    13321833_1113541652037090_7461518991604857270_n

    1914-1918թթ. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, չկարողանալով սառն ու անտարբեր դիտողի դերում մնալ, զորակոչվել է բանակ: Ալեքսանդրապոլում հեղափոխական զինվորների հետ պայքար է մղել թուրքերի դեմ: 1916թ. օգոստոսի 21-ին կառավարության և փոխգնդապետ Գուսակովի թույլտվությամբ, որպես պահեստային սպա, արձակվել ու վերադարձել է հայրենի գյուղ:

     

    Մինչ քահանայի վերադարձը, Տուրցխը հովվել է Տեր Հակոբ Գրիգորյանը, որից հետո 1916թ. նոյեմբերից գյուղի հովվությունը հանձնվել է Տեր Ստեփանին: Իսկ 1917 թ. հունվարի 16-ին նշանակվել է Տուրցխի ժողովրդապետ:

     

    Մինչև 1920թ. Տեր Ստեփանը ծառայել է Տուրցխում, այնուհետև Ռուսիայի, Վրաստանի, Հայաստանի հայ կաթողիկէների առաքելական կառավարիչ Սարգիս Վարդապետ Տեր-Աբրահամյանի որոշմամբ նշանակվել է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի ժողովրդապետ:

     

    Բազում զրկանքներ կրած Տեր Ստեփանի առողջությունը շատ էր թուլացել: Երկարատև հիվանդությունից հետո, գարնանային մի օր՝ 1927թ. մարտին, Տեր Ստեփանը հոգին ավանդեց առ Աստված՝ շուրթերին ունենալով իր վերջին և այդպես էլ իրականություն չդարձած փափագը. «Տեր, օտար տեղ չտաս մահս, հասնեմ տունս, Աստված»:

     

    Աննա երեցկինը իր եղբոր` Տեր Հովհանես Տեր-Պողոսյանի օգնությամբ, ով այն ժամանակ հովվում էր Շահնազար գյուղը (որը ներկայիս Տաշիրի շրջանի Մեծավան համայնքն է), Տեր Ստեփանի աճյունը տեղափոխել է հայրենի գյուղ և բազմաթիվ հոգևորակաների մասնակցությամբ պատշաճ արարողությամբ հողին են հանձնել գյուղի եկեղեցու բակում:

     

    Այս լուսանկարներում Տեր Ստեփանի քահանայական ծառայության հետ կապված իրերն են, սկիհը, նաև նամակ՝ առաքելական կառավարիչ Սարգիս Վարդապետ Տեր-Աբրահամյանից:

     

     

     

    13312770_1113541892037066_3413116360526452992_n

     

     

     

    13331127_1113542248703697_7088454805383958211_n 13335672_1113542282037027_5151525287708358735_n

    13336124_1113541712037084_6622308101252927018_n

    13335869_1113541775370411_3569562414560150784_n

    13315361_1113542078703714_7014348982586129414_n 13315803_1113542122037043_6410319549987025941_n

    13335672_1113542282037027_5151525287708358735_n

    13335608_1113541908703731_3341974539634432963_n

    13310484_1113542188703703_2296767752656122873_n

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments